News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային փորձագետները համաձայն են IQOS-ի վերաբերյալ Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունների հետ:

• Ավելի ու ավելի մեծ աջակցություն է ստանում այն փաստը, որ սիգարետի նկատմամբ առանց այրման այլընտրանքը վերջինիս անցում կատարելու դեպքում, ունի զգալիորեն ավելի քիչ վնասակար լինելու պոտենցիալ։ Եվ 21-րդ դարի տեխնոլոգիան նմանատիպ արտադրանքն իրականություն է դարձնում:

• Ֆիլիպ Մորրիսի հետազոտությունները համապատասխանում են միջազգային ստանդարտներին եւ ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ցուցումներին: Միայն IQOS-ի վերաբերյալ հրապարակվել է 35-ից ավելի գիտական աշխատություն: Մասնավորապես, մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ սիգարետի համեմատ IQOS-ը միջինում 90%-ով նվազեցնում է վնասակար նյութերի մակարդակը:

• Տասնյակ անկախ հետազոտություններ եւ աշխարհի տարբեր փորձագետների կողմից վերանայված հրապարակումներ՝ ներառյալ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնայից, ընդհանուր առմամբ համընկնում են մեր սեփական հետազոտությանների հետ:

Աճում է հասարակական առողջապահական կառույցների եւ կառավարությունների քանակը, որոնք հստակ ընդգծում են, որ գիտականորեն հիմնավորված առանց ծուխ ապրանքները կարող են դեր խաղալ առողջապահության բարելավման հարցում։ Օրինակ, ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունն (US FDA) իր 2018 թվականի ռազմավարական ուղեցույցում (strategic roadmap for 2018), սահմանեց ծխախոտի դեմ պայքարի համապարփակ մոտեցում, ըստ որի պատշաճ կանոնակարգումը՝ համակցված արտադրանքի նորարարության եւ նոր տեխնոլոգիաների հետ, «կարող է ավելի շատ ծխողների՝ այրվող ծխախոտը թողնելու եւ ծխից հեռու մնալու հնարավորություն դառնալ»: Ապրանքները, որոնք թութունը չեն այրում, կարող են կարեւոր դեր խաղալ հանրային առողջության հարցում։

Ֆիլիպ Մորրիսը կիսում է այդ մոտեցումը․ «Մենք ցանկանում ենք աջակցել բոլոր նրանց, ովքեր ամեն դեպքում շարունակելու են ծխելը, հնարավորինս շուտ անցնելու ավելի լավ՝ առանց ծուխ այլընտրանքի։ Ահա թե ինչու ենք մոտ 4.5 մլրդ դոլարի ներդրում կատարել բարձրորակ արտադրանքի զարգացման, գնահատման եւ ստեղծման ուղղությամբ՝ ծխողներին ավելի լավ այլընտրանքով ապահովելու նպատակով։ Մեր առանց ծուխ ապրանքների վերաբերյալ հրապարակել ենք փորձագետների կողմից գնահատված 250-ից ավելի հրապարակումներ, որոնցից միայն 35-ը՝ IQOS-ի մասին։ Մեր հետազոտությունները հիմնված են դեղագիտական արդյունաբերության միջազգային ստանդարտների վրա եւ համապատասխանում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչության (US FDA) ուղեցույցներին։

Այլ բացահայտումների հետ մեկտեղ, մեր հետազոտությունները ցույց են տալիս նաեւ, որ IQOS-ը թութունը չի այրում եւ, հետեւաբար, ծուխ չի արտազատում։ Փոխարենը այն արտադրում է գոլորշի, որը սիգարետի համեմատ միջինում 90%-ով ավելի ցածր մակարդակի վնասակար նյութեր է արտազատում:

Առ այսօր IQOS-ի վերաբերյալ ավելի քան 25 անկախ հետազոտություններ եւ կառավարական հաշվետվություններ են եղել։ Դրանց մեծ մասը կենտրոնացել է սիգարետի համեմատ IQOS-ի կողմից արտազատվող վնասակար նյութերի մակարդակի վրա, ի դեպ, եզրահանգումների գերակշռող մեծամասնությունը համընկնում է մեր սեփականի հետ: Այդ հաստատությունների շարքում են ԱՄՆ Սննդամթերքի ու Դեղորայքի վարչությունը ( US Food and Drug Administration), Ռիսկերի գնահատման Գերմանիայի դաշնային ինստիտուտը (German Federal Institute for Risk Assessment (BfR)), Անգլիայի հանրային առողջապահության գործակալությունը (Public Health England) եւ Ճապոնիայի հանրային առողջապահության ազգային ինստիտուտը (Japanese National Institute of Public Health):

Սիգարետի եւ առանց ծուխ արտադրանքի բացարձակ տարբերությունները պետք է արտացոլվեն նաեւ կառավարության կողմից նրանց նկատմամբ վերաբերմունքի միջոցով: Հարկ է նշել, որ Հայաստանում ծխախոտի մասով կանոնակարգումների մեծամասնությունը մշակվել է շատ վաղուց, երբ թութունի տաքացման համակարգերի նման արտադրանքները դեռեւս չէին ստեղծվել, իսկ գիտությունը եւ տեխնոլոգիաները դեռ այնքան առաջադեմ չէին։ Սա նշանակում է, որ գործող կանոնների մեծամասնությունը կիրառելի չէ այս ամբողջովին նոր ապրանքների նկատմամբ։ Հայաստանն ունի իր օրենսդրությունը բարելավելու բացառիկ հնարավորություն՝ դարձնելով այն նորարաությունների համար ավելի բարենպաստ։

Ֆիլիպ Մորրիս Արմենիան ողջունում է նորարարական ծխախոտային արտադրանքը կանոնակարգելու նախաձեռնությունը՝ հաշվի առնելով ճշգրիտ եւ վստահելի գիտական ապացույցները, ինչպես նաեւ միջազգային պարտավորությունները, ինչպիսին է ԵԱՏՄ շրջանակային համաձայնագիրը։

Հայաստանի առողջապահության ոլորտի որոշ փորձագետներ ցիտում են հետազոտությունը, որը դեռեւս ուսումնասիրվում է: Օրինակ, նման մի ուսումնասիրություն քննադատության ենթարկվեց ԱՄՆ-ի FDA- ի կողմից, որը «նշանակալի վերլուծական խմդիրներ» էր գտել: Այդ պատճառով մենք կառաջարկեինք երկխոսություն կազմակերպել` կիսելու այն գիտությունը, որն աջակցում է առանց ծուխ արտադրանքին, ինչպիսին է IQOS- ը։

Ֆիլիպ Մորիս Արմենիայի գլխավոր կառավարիչ Նատալիա Մայորովան ասաց․ «Մեր փաստերը վկայում են, որ IQOS-ը էականորեն տարբերվում է սիգարետից: Այն չի այրվում եւ արտադրում է վնասակար նյութերի զգալիորեն ավելի ցածր մակարդակ: Այս եզրակացությունները հաստատող անկախ հետազոտությունների քանակը գնալով աճում է: Հայաստանի հազարավոր տղամարդիկ եւ կանայք, ովքեր ծխում են, արժանի են ճշգրիտ տեղեկատվության ավելի լավ արտադրանքի մասին: Մենք կցանկանայինք բոլոր շահագրգիռ կողմերին հրավիրել հանդիպելու մեր գիտնականներից որեւէ մեկին` IQOS-ի եւ առանց ծուխ արտադրանքի վերաբերյալ հետազոտությունները քննարկելու համար»:

Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ․ Ով ենք մենք

Մենք առաջատար միջազգային ծխախոտային ընկերություն ենք, որը զբաղվում է ԱՄՆ-ից դուրս գտնվող շուկաներում ծխախոտի եւ նիկոտին պարունակող այլ ապրանքի արտադրությամբ եւ վաճառքով: Մենք կառուցում ենք ապագան առանց ծուխ ապրանքների վրա, որոնք սպառողի համար ծխելուց ավելի լավ ընտրություն են: Ապրանքի մշակման մեջ բազմամասնագիտական մոտեցման ցուցաբերման, գերժամանակակից սարքավորումների եւ գիտական հիմնավորման միջոցով մենք նպատակ ունենք երաշխավորելու, որ մեր՝ առանց ծխի ապրանքները համապատասխանում են չափահաս սպառողների նախասիրություններին եւ ոլորտը կարգավորող խիստ պահանջներին:Մեր տեսլականը այն է, որ մեր առանց ծուխ արտադրանքը վերջ ի վերջո փոխարինի սիգարետը՝ ի շահ չափահաս ծխողների, հասարակության, մեր երկրի ու մեր ընկերության։ Լրացուցիչ տեղեկատվության համար խնդրում ենք այցելել PMI եւ PMIScience կայքերը:

Ֆիլիպ Մորրիս Արմենիա․ Ով ենք մենք

Ֆիլիպ Մորրիս Արմենիան (PMA) հանդիսանում է միջազգային առաջատար ծխախոտային ընկերություն Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլի  (PMI) ներակայցուցչություն։ PMI-ը Հայաստանում ներկայացուցչական գրասենյակը հիմնադրել է 1995 թ.-ին, ապա 2010 թ-ին բացել Ֆիլիպ Մորիս Արմենիա ՍՊԸ-ն:

2018թ.-ի մարտից Ֆիլիպ Մորրիս Արմենիան սկսել է Հայաստանում հեղափոխական ծխախոտային արտադրանքի՝ IQOS-ի վաճառքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ