News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արձագանքել է Թուրքիայի կրոնական փոքրամասնությունների առաջնորդների համատեղ հայտարարությանը, թե Թուրքիայում իրենց դեմ ճնշումներ չկան։

Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է. «Չեն թողնում ընտրենք մեր պատրիարքին, չեն թողնում վերաբացել հոգեւոր դպրոցը, չեն թողնում իրականացնել եկեղեցու խորհրդի ընտրությունները։ Մի բուռ մնացած ազգային փորքամասնությունների առաջնորդները «աղավնո դողով» ասում են, թե «ազատ են ապրում»։ Հենց այս հայտարարությունն էլ ապացուցում է, որ ազատ չենք ապրում Թուրքիայում»։

Նշենք, որ Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների առաջնորդների հայտարարության մեջ նշվել է, թե անհիմն են վերջին շրջանում շրջանառվող այն պնդումները, թե Թուրքիայում կրոնական ու ազգային փոքրամասնությունները չեն ճնշումների են ենթարկվում եւ չեն կարողանում իրենց պատարագներն ու կրոնական այլ արարողություններ իրականացնել։

«Նախկինում ծագած բազմաթիվ խնդիրներն ու դժվարությունները ժամանակի ընթացքում լուծվել են։ Ներկայում մեզ հուզող խնդիրների շուրջ մշտապես կապի մեջ ենք պետության հետ։ Այս համատեղ հայտարարությունը անում ենք, որ քանի որ պատասխանատու ենք հասարակությանը ճիշտ տեղեկացնելու իրականության մասին»,–նշվել է հայտարարության մեջ։

Հայտարարության տակ կա նաեւ Պոլսո հայոց փոխպատրիարք, արք. Արամ Աթեշյանի ստորագրությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա
Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր...
Ամենաշատ