News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Լիտվայի խոշորագույն լրատվամիջոցներից 15min-ը, անդրադառնալով Լատվիայում ՀՀ դեսպանության (նստավայրը՝ Վիլնյուս) եւ Travelblog.lv-ի համագործակցության արդյունքում ստեղծված Հայաստանի մասին պատմող ֆիլմին եւ լուսանկարներին, հարցազրույց է ունեցել Հայաստան այցելած բլոգերների հետ եւ լիտվացի ընթերցողին է ներկայացնում Հայաստանի հարուստ պատմամշակութային արժեքներն ու համեղ խոհանոցը, հայկական հյուրասիրությունն ու ընկերասիրությունը, մայրաքաղաք Երեւանի հիասքանչ համայնապատկերը...

Հոդվածի թարգմանությունը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

«Հայաստանում բոլոր երեխաները տարրական դասարաններից արդեն կարողանում են շախմատ խաղալ. այն այնքան պարտադիր առարկա է, որքան պատմությունը կամ մաթեմատիկան: Հայաստանում է գտնվել աշխարհի ամենահին կաշվե կոշիկը (այն ունի 5 500 տարվա հնություն), որն անգամ հազար տարով հին է, քան եգիտական Գիզայի բուրգերը: Հայկական խորովածն ինձ համար ավելի համեղ է, քան՝ վրացականը»,- ժպտում եւ մեկը մյուսի հետեւից հետաքրքիր պատմություններ է պատմում  Հայաստան ճամփորդած լիտվացի բլոգերը:

Նա հիանում էր հնագույն քաղաքակրթությամբ եւ ժողովրդի միասնականությամբ:

«Ճանապարհորդության ընթացքում մենք անընդհատ զգում էինք բարձր քաղաքակրթությունը, 1000-ամյակների պատմությունը, մարդկանց բարեհամբույր վերաբերմունքը»,- Հայաստանի մասին պատմությունը սկսելով ասաց Travelblog.lv-ից Ստանիսլավ Գորբունովը՝ հիացած հայկական հյուրասիրությամբ եւ ընկերասիրությամբ:

Բլոգերների խումբը Հայաստանում մեկ շաբաթ է անցկացրել, եւ խորհուրդ է տալիս Հայաստան այցելելիս 7 օրից պակաս չմնալ: Չնայած երկիրը մեծ չէ, այնուամենայնիվ տեսնելու եւ զգալու շատ բան կա:

«Անկասկած վանքերը. բայց միայն մեկ տարի անց հնարավոր կլինի ասելու, թե ինչն է ամենաշատը տպավորվել ինձ մոտ»,- Հայաստանի իր տպավորությունների մասին հարցին պատասխանեց բլոգերը: Անհավատալի գեղեցկությամբ վանքեր են վեր խոյանում նույնչապ գեղատեսիլ վայրերում: Այս բոլոր բնապատկերները անմահացվել են նաեւ դրոնով, իսկ ֆիլմի համար գրվել է հատուկ երաժշտություն, որի հեղինակը է Բագրատ Տերտերյանն է:

«Օրինակ, Տաթեւի վանքը 700 տարի առաջ համալսարան է եղել. երբ Լիտվայում ամեն ինչ դեռ նոր-նոր էր սկսվում, այնտեղ արդեն համալսարան կար. դա ցույց է տալիս, թե ինչքան հին է նրանց մշակույթը», - ասում է Գորբունովը:

Հայաստան այցելած travelblog-ի լիտվացի անդամներն ասում են, որ հիացած են հայերի ընկերասիրությամ եւ միասնականությամբ: Դա միգուցե այն պատճառով է, որ նրանք խնդիրներ ունեն իրենց երկու հարեւանների հետ եւ դա է պատճառը, որ նրանք ներդաշնակ են իրենց ազգի եւ բնության հետ:

Գորբունովը դրանով է բացատրում ապրիլ ամսին վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Մի քանի շաբաթ զանգվածային բողոքի ցույցերից հետո նա թողեց իր պաշտոնը: «Կարծում եմ՝ նա զգաց, թե ինչքան վտանգավոր է իրավիճակը, եւ բախումներից խուսափելու համար հրաժարական տվեց»,- կարծում է Գորբունովը:

Ի՞նչն է պարտադիր տեսնել Հայաստանում:

Հայաստանի մայրաքաղաք Երեւանով հիանալ կարելի է միայն այն բանի համար, որ վերջինիս կողքին է գտնվում Արարատ լեռը: Ուր էլ գնաս, նրա գագաթը երեւում է. ճիշտ է, այն գտնվում է Թուրքիայի տարածքում: Զբոսաշրջիկները շատ կշահեին, եթե Երեւանում հայտնվեին անկախության տոնի ժամանակ: Ամբողջ քաղաքը տոնակատարության մեջ էր, միջոցառումներն անցկացվում էին մեկը մյուսի հետեւից, մարդիկ ուրախ էին ու ժպտուն:

Հայաստանում պարտադիր է այցելել Սեւան, որը ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ կովկասյան լեռների ամենամեծ լիճն է: Այնտեղ պետք է պարտադիր փորձել իշխան ձուկ եւ տեղական խոհանոցի այլ ճշատեսակներ: Յուրահատուկ ուտեստները մեծ տպավորություն են թողնում:

Լճից հյուսիս գտնվում է Դիլիջան առողջարանային քաղաքը, որտեղ կա նաեւ շատ գեղեցիկ հին քաղաք: Քաղաքը հայտնի է իր հանքային ջրի աղբյուրներով: Այնտեղ է գտնվում նաեւ Միմինո ֆլիմի հերոսներին նվիրված հուշարձանը, ովքեր վիճում էին, թե որտեղ է աշխարհի ամենահամեղ ջուրը:

Շատ հետաքրքիր վայր է Քարահունջը՝ (Զորաց քարեր) կամ էլ հայկական սթոունհենջը: Բայց այն ավելի հին է, քան անգլիականը: Այն առանձնահատուկ է նրանով, որ բոլոր մեծ քարերն ունեն անցքեր: Վարկածներից մեկը, թե ինչի համար են արվել մեծ ուժ եւ համբերություն պահանջող  անցքերնն այն է, որ այստեղ եղել է աշխարհի ամենահին աստղադիտարաններից մեկը:

Իմիջայլոց, ավելի վաղ նշածս Տաթեւի վանքում գործում է աշխարհի ամենաերկար, առանց կանգառի երկու ուղղություն ունեցող ճոպանուղին, որի օգնությամբ կարելի է տեսնել դեպի կիրճը բացվող հրաշալի տեսարանը:

Չնայած Հայաստանում զբոսաշրջիկներին շատ բան կարելի է առաջարկել, այստեղ նրանք այդքան էլ շատ չեն: Այստեղ շատ են ռուս, ֆրանսիացի, իրանցի զբոսաշրջիկները:

Ներկայացվում են նաեւ պրակտիկ խորհուրդներ լիտվացիների համար, որոնք կարող են օգտակար լինել Հայաստան այցելելու համար, դրանցից են՝ մուտքի արտոնագրի անհրաժեշտության բացակայությունը, էժան կացարանների առկայությունը, ռուսերենի գրեթե համատարած իմացությունը, իսկ երիտասարդները խոսում են անգլերենով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ