News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ օրս հզոր սոցիալական բազա ունի: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք  հայտնեց անկախ սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Նրա խոսքով Հայաստանի նախկին նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը դեռ պահպանում է իր վերահսկողությունը ոչ միայն խորհրդարանի, այլեւ համայնքների ղեկավարների նկատմամբ:

«Հայաստանում գործադիր իշխանության փոփոխություն է տեղի ունեցել, սակայն սոցիալական բազան նույնն է մնացել. 500 համայնքներից 350-ը ղեկավարում են Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները: Մարզպետների նշանակումը ոչինչ չի փոխում, քանի որ նրանք չեն կարող փոխել համայնքների ղեկավարությանը: Այսպիսով, Հանրապետական կուսակցությունը դեռեւս ունի սոցիալական հզոր բազա», - ասաց Ադիբեկյանը:

Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ եթե նոր իշխանությունը ապրապնդի իրեն բոլոր դիրքերում, ապա համայնքի համար ձեռնտու կլինի ընտրել այն ղեկավարին, ով մոտ է իշխանություններին:

Սակայն նոր կոալիցիան, ըստ Ադիբեկյանի, «մի տեսակ փլուզվում է», եւ եթե նրա մասնակիցներն առանձին առանձին մասնակցեն Երեւանի ավագանու եւ խորհրդարանի ընտրություններին, ապա դա կարող է նվազեցնել ձայների մեծամասնությունը ստանալու հնարավորությունը:

«Նիկոլ Փաշինյանն այժմ շատ բաներ է խոստանում, բայց եթե խոստացվածից ոչինչ չկատարվի, ապա նրա վարկանիշը կտրուկ կընկնի», - ասաց նա: Ադիբեկյանը թերահավատորեն գնահատեց ներկա կոռուպցիոն սկանդալները. «Երբ դատում ես միայն կոռումպացված անձին, ապա ոչնչի չես հասնի: Կոռուպցիայի դեմ պայքարում են երեք ձեւով. բռնում են կոռումպացված պաշտոնյաներին, ինչպես Հայաստանում, դատում են նրան, ով կաշառք է տալիս. դատում են երկուսին էլ, քանի որ կաշառակերությունը հանցավոր դավադրություն է:

Ինչ է նշանակում պետության կառավարման կոռումպացված համակարգը: Առաջ ես կարող էի ինչ-որ բան ավելացնել իմ չնչին  աշխատավարձին, այժմ ինձ զրկում են դրանից: Ուրեմն ում օգտին  եմ ես ի վերջո քվեարկելու: Արդյոք նրա՞ օգտին, ով ինձ կերակրում է խոստումներով », - նշեց  նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ