News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել երկու թուրք նախարարների դեմ: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պատժամիջոցները կիրառվել են Թուրքիայի արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլի եւ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի նկատմամբ ամերիկացի քահանա Էնդրյու Բրանսոնի ձերբակալության եւ դատավարության առնչությամբ:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքով, այս երկու պաշտոնյաները նրա կալանավորման հարցում առանցքային դեր են խաղացել:

«Քահանա Բրանսոնի անարդարացի եզրակացությունը եւ թուրք պաշտոնյաների կողմից շարունակական հետապնդումը պարզապես անընդունելի են», - հայտարարել է Ֆինանսների նախարար Ստիվեն Մնուչինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ