News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանը, ով աշխատում է Արցախի Մարտունու շրջանի Նորշեն համայնքի Լեոնիդ Գուրունցի անվան դպրոցում, իր աշակերտների հետ նախագիծ է մշակել, որն ուղղված է աշակերտների գիտելիքների, հմտությունների եւ վարքի թափանցիկ գնահատականին: Նախագիծը ներկայացվել է Sevan Startup Summit 2018-ում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Արա Հարությունյանը նշեց, որ նախագիծը NorShenLab մեթոդիկ լաբորատորիա է իրենից ներկայացնում, որը գործում է բրեյն-ռինգ խաղի մեթոդով. դասերի ընթացքում ուսուցչի հարցին առաջինը պատասխանելու հնարավորություն ունեն այն աշակերտները, որոնք առաջինն են սեղմել կոճակը (դպրոցական սեղաններին տեղադրված):

Ստացվում է յուրօրինակ ազարտային խաղ, որը մեծացնում է ուսման նկատմամբ մոտիվացիան:

Ռադիոկապի միջոցով կոճակները սեղմելու ժամանակ առաջացող ազդանշանները փոխանցվում են ուսուցչի սեղանի կառավարման վահանակին: Դրա վրա լամպեր են վառվում, որոնք ցույց  են տալիս, թե աշակերտներից ով է հարցը հնչեցնելուց հետո առաջինը սեղմել կոճակը: Բացի այդ դասարանում պետք է գնահատականների վահանակ տեղադրվի, որը հարցերի քանակից կախված՝ ցույց է տալու յուրաքանչյուր աշակերտի ցուցանիշները: Հենց այս գնահատականներն են դրվելու դասամատյանում:

«Գաղափարն իմ մոտ է ծնվել, բայց ծրագիրը մշակվել է ամբողջ դպրոցական թիմի կողմից: Արդեն մշակվել եւ կիրառվել է հավելվածի նախատիպը, բայց ավելի լայն լսարանի համար նախագծի հետագա զարգացման, կայքի ստեղծման, մյուս դպրոցներին վաճառքի, այդ թվում արտասահմանյան, նպատակների համար, ֆիանսավորում է հարկավոր»,- նշեց Արա Հարությունյանը:

Նա բացատրեց, որ NorShenLab մեթոդիկ լաբորատորիան թեստավորվել է ֆիզիկայի եւ ռովոտաշինության դասերին, բայց հարմար է դպրոցականա բոլոր առարկաների համար: Համակարգի փորձնական տարբերակն արդեն 4 ամսից ավել աշխատում է:

Նորշենի գյուղական դպրոցի աշակերտուհիներ Տիրուհի Գասպարյանը եւ Աննա Հարությունյանն իրենց հերթին նշեցին, որ իրենց կողմից ներկայացված նախագիծը աշակերտներին հնարավարություն է տալիս չամաչել, անգամ եթե նրանք չեն սվորել դասը եւ ավելի ակտիվ պատասխանել ուսուցչի հարցերին:

«Համակարգը գնահատում է ոչ միայն գիտելիքները, այլեւ աշակերտների վարքը եւ ակտիվությունը»,- նշեցին նրանք:

Հիշեցնենք, որ 2018-ի հունվարից  Լեոնիդ Գուրունցի անվան դպրոցում գործում է «Արմատ» ինժեներական լաբորատորիան, որի ղեկավարը Ֆիզիկայի ուսուցիչ Արա Հարությունյանն է, ով Teach For Armenia ծրագրի շրջանակում Երեւանից Արցախ է գործուղվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ