News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հյուսիսային Կորեայի առաջնորդին շնորհակալություն է հայտնել նամակի եւ Կորեական պատերազմի ժամանակ զոհված ամերիկացի զինվորները մասունքներն ուղարկելու համար՝ հայտարարելով, որ «անհամբերությամբ» սպասում է նրա հետ նոր հանդիպմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հինգշաբթի ԱՄՆ ՌՕՈՒ տրանսպորտային օդանավը ամերիկյան հող է հասցրել Կորեական պատերազմի ժամանակ Հյուսիսային Կորեայի տարածքում զոհված զինվորների մասունքները, որ փոխանցվել էին Սինգապուրի գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածության շրջանակում: Հավայներում Հիքամ ավիաբազա է բերվել 55 զինվորի մասունք: Այս կապակցությամբ հանդիսավոր արարողությանը մասնակցել է ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, որի հայրը մարտնչել է Կորեական պատերազմում:

«Նախագահ Կիմ Չեն Ըն, շնորհակալություն ձեզ, որ կատարեցիք խոստումը եւ զոհված, մարտում անհետ կորած մեր մեծագույն եւ սիրելի զինվորների մասունքները տուն վերադարձնելու գործընթացը սկսեցիք: Ես զարմացած չեմ, որ դուք այդ բարի գործն արեցիք: Շնորհակալություն նաեւ սիրալիր նամակի համար. ես անհամբերությամբ սպասում եմ ձեզ հետ նոր հանդիպմանը»,- Twitter-ի իր էջում նշել է ԱՄՆ նախագահը:

Անցած հինգշաբթի ամերիկյան տրանսպորտային օդանավը՝ զոհված զինծառայողների մասունքներով, Հյուսիսային Կորեայից ժամանել էր Հարավային Կորեայում ամերիկյան Օսան ավիաբազա: Սա այս հարցով պայմանավորվածությունը կատարելու առաջին քայլն էր:

1950-1953 թվականներին Կորեական պատերազմում զոհված ամերիկացիների թիվը, հաշվի առնելով անհետ կորածներին, կազմում է 36,6 հազար մարդ: Պենտագոնի տվյալներով՝ նրանցից մոտ 5 հազարի աճյունները գտնվում են Հյուսիսային Կորեայի տարածքում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ