News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Քաղաքագետները քննարկում են Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի աղմկահարույց հայտարարությունը:

Հիշեցնենք, որ Լավրովը հայտարարել էր, որ Հայաստանում իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության՝ իրենց քաղաքական նախորդներին հետապնդելուց հրաժարվելու մասին հայտարարություններին: «Ռուսաստանը, որպես Երեւանի դաշնակից միշտ էլ շահագրգռված է եղել հայկական պետության կայունությամբ, ուստի այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, չի կարող չանհանգստացնել մեզ, այդ թվում, ԱՊՀ տարածքում այն կազմակերպությունների խնդիրների նորմալ աշխատանքի տեսանկյունից, որոնց Հայաստանը անդամակցում է: Վերջին մի քանի օրերի ընթացքում մենք բազմիցս մեր մտահոգությունը հայտնել ենք Հայաստանի ղեկավարությանը: Ակնկալում ենք, որ իրավիճակը, այնուամենայնիվ, կառուցողական ճանապարհով կընթանա»,-հայտարարել է Լավրովը՝ հավելելով, որ վերջին օրերի իրադարձությունները ակնհայտ խախտում են դրական տրամադրվածությունը:

Քննարկմանը մասնակցում են Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների ինստիտուտի պրոֆեսոր, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը (տեսազանգի միջոցով Մոսկվայից), Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը եւ Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններով Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին ՀՀ ՔՕ 300.1 հոդվածի 1 մասով մեղադրանքներ են ներկայացվել՝ այլ անձանց հետ նախնական պայմանավորվածություն սահմանադրական կարգը տապալելու նպատակով:

Միքայել Հարությունյանը հետախուզման մեջ է, Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով:

Վերջինս հուլիսի 26-ին մեծ հարցազրույց էր տվել, որի ընթացքում հայտարարել էր, որ իր դեմ հարուցված քրեական գործը շինծու է եւ  քաղաքական պատվեր է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ