News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Խափանման միջոց փոխելու հարցը լուծում է դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն անդրադառնալով փաստին, որ նախօրեին 40-ից ավելի պատգամավորներ ստորագրել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափաննման միջոց կալանքը փոխելու երաշխավորագրի տակ:

Հարցին, թե «Մարտի 1»-ի գործով Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը եւ այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ հարցաքննվելո՞ւ են, թե ոչ, նա պատասխանեց. «Հարցաքննության անհրաժեշտությունը տեսնում է քննիչը հարցաքննելու կամ չհարցաքննելու դեպքում՝ նույնպես պետք է հիմնավորված լինի: Եթե քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների մասին որեւէ պաշտոնատար անձ կարող է որեւէ նշանակալի տեղեկություն հայտնել, նա հարցաքննվելու է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի փաստաբանները նրա մեղադրանքը անգրագիտություն են որակել եւ նշել, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, Սասուն Խաչատրյանն ասաց. «Ես չեմ իջնում իրենց մակարդակին եւ անձնական վիրավորանքներով պատասխանել չեմ ցանկանում: Մեղադրանքի որոշումն այնքան հստակ, պարզ եւ հիմնավորված է, որ ինձ համար նույնիսկ անհասկանալի են, տեղ-տեղ նույնիսկ ծիծաղելի են այն մանիպուլյացիաները, որոնք փորձում են անել պաշտպանական կողմի ներկայացուցիչները:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է սահմանադրական կարգը բռնի տապալելու մեջ: Նման մեղադրանք առաջադրելու համար հիմք է հանդիսացել բանակի ներգրավումը: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում արգելված է ինչպես նախկին, այնպես էլ Սահմանադրությամբ ներկային խմբագրությամբ: Բանակի ներգրավումը քաղաքական գործընթացներում անթույլատրելի է: ԶՈւ ներգրավումը կարող էր թույլատրելի լիներ միայն այն դեպքում, եթե հայտարարված լիներ ռազմական դրություն: Ռազմական դրություն հայտարարված չի եղել: Սա այնքան պարզ է, որ ես նույնիսկ չեմ հասկանում այս աղմուկը, որ բարձրացվել է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Երևանում անհնազանդության ակցիաները շարունակվում են
«Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը կոչ է արել հանրապետության տարբեր հատվածներում շարունակել անհնազանդության ակցիաները ...
Ոստիկանները Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Միայնակ փակել եմ ճանապարհը...
Աստված ձեզ կպատժի և այդ ժամանակ, ինչպես հիմա, ոչ մի Սրբազան ձեզ չի փրկելու. Արթուր Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ԱԺ ամբիոնից…
«Հրավիրելու ենք փակ հանդիպման». Ընդդիմադիր խմբակցությունները կդիմեն միջազգային կառույցների ու դեսպանատներին
Ազգային ժողովի ընդիդմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները…
Ամենաշատ