News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Կուբայի մայրաքաղաքը լավագույն ուղղությունն է Կարիբյան ավազանի արեւմտյան հատվածում քրուիզային զբոսաշրջության համար։ Այսպիսի եզրահանգման են եկել Cruise Critic ծովային ճանապարհորդությունների պորտալի փորձագետները, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Վարկանիշային աղյուսակի երկրորդ հորիզոնականում Կուբայի մեկ այլ քաղաք է՝ Սենֆուեգոսը, որը տեղակայված է Հավանայից մոտ 250 կմ հարավ–արեւելք։ Երրորդ տեղում Մեքսիկայի Կոսումել քաղաքը։    

2014 թվականի դեկտեմբերին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել էր Կուբայի հետ երկկողմ հարաբերությունների նորմալացման կուրս եւ բացել էր նախկինում ամերիկացիների համար չթույլատրված Կուբա այցելելու հնարավորությունը։

Սակայն 2017 թվականի հունիսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Կուբայի նկատմամբ քաղաքականության խստացման մասին։ Հիմա ամերիկացիներին թույլատրվում է մեկնել Կուբա միայն կազմակերպական խմբերի կազմում եւ ամերիկյան զբոսաշրջային կազմակերպությունների ներկայացուցչի ուղեկցությամբ։ Բացի այդ, ԱՄՆ քաղաքացիներին արգելված է մնալ ավելի քան 80 պետական հյուրանոցներում, ինչպես նաեւ գնումներ կատարել մի քանի խանութներում ու Հին Հավանայում՝ Կուբայի մայրաքաղաքի պատմական հատվածում։

Չնայած Վաշինգթոնի կողմից սահմանված կանոններին՝ 2017 թվականին Կուբա են այցելել շուրջ 620 հազար ամերիկացիներ՝ երկու անգամ ավելին, քան դրանից մեկ տարի առաջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
ՀՀ-ն ու Չինաստանն ամրապնդել են համագործակցությունը կրթության, մշակույթի, գիտության և զբոսաշրջության ոլորտներում. դեսպան
Պարոն Ֆանգ Յոնգը նաև ընդգծել է Հայաստան-Չինաստան բարեկամության ընկերության դերն այդ կապերի...
Հայաստանը մի շարք երկրների համար կդառնա զբոսաշրջային նոր ուղղություն. Նոր ծրագիր է մեկնարկում
Հրավիրել և ֆինանսավորել ենք, որպեսզի տուրիստական երկրների ներկայացուցիչները Բալթյան երկրներից գան Հայաստան ինֆոտուրի, որպեսզի...
Այս տարվա փետրվարին ՀՀ է այցելել 127 հազար զբոսաշրջիկ. 2023-ին դա եղել է 130 հազար
2023 թ․ փետրվարին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (43%), Վրաստանից (14%) և Իրանից (7%)...
Ամենաշատ