News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ իր աշխատանքային պարտականություններին վերադառնալու հետ կապված այսօր՝ օգոստոսի 2-ին, երկրորդ միջնորդությունն է ներկայացվել ՀՔԾ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Միհրան Պողոսյանը:

«Մենք առաջին միջնորդությունը երկուշաբթի օրն էինք ներկայացրել եւ խնդրել, որ հուլիսի 31-ից Յուրի Խաչատուրովը ցանկանում է վերադառնալ իր աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն, քանի որ միջնոդությունը չի լուծվել, երկրորդ միջնորդությունը ներկայացրեցինք»,-ասաց պաշտպանը՝ նշելով, որ գրավի կիրառման դեպքում օրենքով չի արգելվում լքել երկրի սահմանը:

Պաշտպանը հավելեց, որ իրենք հավաաստել են, որ նախաքննությունն իրականացնող մարմնի կանչի դեպքում իրենք պատրաստակամ են անմիջապես ներկայանալ, ինչպես եւ ի սկզբանե  եղել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Յուրի խաչատուրովի համար որպես այլընտրանքային խափանման միջոց թույլատրելի էր համարել գրավը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվեց:

ՀՀ երկրորդ նախագահը հուլիսի 26-ին հանդես էր եկել ծավալուն հարցազրույցով, որտեղ իր նկատմամբ քրեական գործը համարել է շինծու եւ քաղաքական պատվերի շրջանակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ