News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի իշխանությունները բարդ իրավիճակում են հայտնվել։ Նման տեսակետ հայտնեց Գլոբալիզացիայի ու տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը Հայաստանի գործընթացներին ռուսական կողմի արձագանքի հետ կապված իրավիճակին նվիրված քննարկման ժամանակ։

Նրա խոսքով՝ այս իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ Հայաստանում իշխանության են եկել մարդիկ, որոնք լավ են տրամադրված Ռուսաստանի հանդեպ, բայց այնքան էլ հասկանալի չեն նրա համար։ «Ռուսաստանում սովոր են, որ իշխանության ղեկին մարդիկ էին, որոնք քծնում էին նրան, պատրաստ էին ամեն ինչի հանուն իշխանության պահպանման»,- ասել է Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ երկու կողմերն էլ պետք է հարմարվեն աշխատանքի նոր ոճին։  «Իշխանության են եկել մարդիկ, որոնք ուզում են աշխատել Ռուսաստանի հետ, բայց կարողանում են օգտվել իրենց իրավունքներից։ Հանուն Խաչատուրովի ու Քոչարյանի՝ Ռուսաստանի համար  իմաստ չունի հարաբերություններ փչացնել հայ ժողովրդի հետ»,- վստահ է նա: Գրիգորյանը։

Գործընկերների բացասական արձագանքն  առաջացրած «քծնել» արտահայտությունը Գրիգորյանը փորձեց բացատրել 102-րդ ռազմակայանում ռազմական ոստիկանության ինստիտուտի ներդրման հարցում «կամք թելադրելու՝ Ռուսաստանի փորձերին» Հայաստանի նախկին իշխանությունների համաձայնության օրինակով։ Արդյունքում Գրիգորյանը պարզապես հայտնեց, որ Յուրի Խաչատուրովը չի կարող ՀԱՊԿ-ում ներկայացնել Հայաստանը, քանի որ նոր իշխանությունները պետք է իրենց ներկայացուցիչն ունենան, այլ ոչ թե այնպիսի ներկայացուցիչ, որին «Ռուսաստանում յուրային են համարում»։

Ճշգրտելով իր ասածը՝ Գրիգորյանը վստահեցրեց, որ Ռուսաստանը բարեկամական երկիր է բոլոր դիտողություններով հանդերձ։ «Հայաստանի ԱԳՆ-ին կոչ եմ անում գործողությունները համաձայնեցնել գործընկերների հետ։ Ռուսաստանը իմ կողմից հարգված ու սիրված երկիր է, բայց հարաբերությունները չպետք է վատանան Քոչարյանի, Խաչատուրովի ու Հարությունյանի պատճառով (Հայաստանի ԶՈՒ ԳՇ նախկին ղեկավար, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, որի հանդեպ հետախուզում է հայտարարված։ Նա պաշտպանության նախարարի պաշտոնն է զբաղեցրել կարճ ժամանակահատվածում, որը համընկել է 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին)։ Նրանք արժանի չեն դրան»,- ասաց Ստեփան Գրիգորյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը չի ձգտում անջատել ռուսաստանյան հեռուստաալիքները
Նախարարությունը հեռուստատեսային հաղորդումները փակելու խնդիր չի դրել
«Հրապարակ». «Արմենալը» չի փակվի
Տեղեկացանք, որ մեր հրապարակումից հետո ՀՀ կառավարությունը սկսել է զբաղվել այս հարցով, եւ էկոնոմիկայի...
«Փաստ». Հայաստանը` ցնցումների շեմին. կգնա՞ Փաշինյանը դիտավորյալ «կոնֆրոնտացիայի»
Ճշտող հարցին, թե ինչի՞ց է կախված որոշումը, նա պատասխանել է. «Ինչպես բոլոր որոշումները՝ բազմաթիվ...
Կլոր սեղան-քննարկում՝ թվային տնտեսությունում հակամենաշնորհային կարգավորման թեմայով
ՄՊՀ հակամրցակցային համաձայնությունների և պետական գնումների վերահսկողության բաժնի պետ Տաթևիկ Հովհաննիսյանը ներկայացրել է թվային...
Ո՞վ ասաց. որ մենք գոհ ենք Ռուսաստանի վարքագծից, բայց դրա լուծումը մուննաթ գա՞լն է. Արծվիկ Մինասյան
Նիկոլ Փաշինայնը մեղադրում է Ռուսաստանին, ասում է՝ Ռուսաստանն ուզում է…
ՌԴ-ն այն դերակատարն է, որը մեր անվտանգության բաղադրիչի կարեւոր մաս է. Արծվիկ Մինասյանը՝ իրենց ռուսամետության մասին
Եթե անգամ ընդիմությանը հաջողվի բավարար չափով ստորագրություն հավաքել…
Ամենաշատ