News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Պարոն Փաշինյանի միակ իրավական հիմքը խորհրդարանի քվեարկությունն է, որտեղ նրա օգտին են քվեարկել նաեւ հանրապետականները, ու դա արվել է նրանց վրա ճնշումների ու անդրկուլիսային պայմանավորվածությունների միջոցով։ Նման տեսակետ հայտնեց Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը Հայաստանի գործընթացներին ռուսական կողմի արձագանքին նվիրված քննարկման ժամանակ։

Պատասխանելով գործընկերների այն հայտարարությանը, որ նախկին իշխանությունների կլեպտոկրատիային վերջ է տրվել՝ քաղաքագետը հեգնանքով հիշեցրեց, որ «հիմա էլ խորհրդարանում պարոն Փաշինյանի հենարանն է պարոն Ծառուկյանի բացարձակապես ոչ կլեպտոկրատական կուսակցությունը, որը վերջին 150 տարիներին աչքի է ընկնում զարմանալի օրինապաշտությամբ ու ազատ մրցակցության օրենքների պահպանումով»։

«Մենք դատում ենք պարոն Խաչատուրովին։ Հիմա ես հարց ունեմ՝ ինչո՞ւ հենց նրան։ Իսկ քի՞չ են եղել զինվորականներ, որոնք  ավելի բարձր տարբեր պաշտոններ են զբաղեցրել։ Քաղաքական գործիչները գնում են ու գնալու են փոխզիջումների: «Ու փոխզիջումային որոշումները վերաբերելու են այդ թվում Ռոբերտ Քոչարյանի գործին։ Քանի որ այդ գործն ունի բավականին լուրջ քաղաքական բաղադրիչ»,- նշեց Իսկանդարյանը՝ կասկած  հայտնելով դատավորների գործունեության վրա քաղաքական իրավիճակի ազդեցության բացակայության կապակցությամբ։ «Դժվար է ենթադրել, որ այդ նույն դատավորները, որոնք ծառայում էին հանրապետական իշխանությունների օրոք, չգիտես ինչու արթնացել են գիշերվա ժամը երկուսին ու որոշել են այդ գործը հենց հիմա բացել, այլ ոչ թե կես տարի առաջ, ու դա ոչ մի կապ չունի երկրում քաղաքական իրավիճակի հետ։ Այնպես որ փոխզիջումային համաձայնություններ կլինեն, ու արտաքին ուժերն էլ հաշվի կառնվեն»։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ