Մասնավոր բուհերի ոլորտում պետք է գնանք շատ լուրջ, կտրուկ քայլերի, փակման, օպտիմալացման: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, կառավարության նիստի ավարտին հայտարարեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա տեղեկացրեց, որ մասնավոր բուհերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այդ հարցը բարձրացվել է. «մեկամսյա ժամկետում պետք է քննարկվի կամ նրանց խոշորացման խնդիրը, կամ կտրուկ քայլեր կարվեն»,-ասաց նախարարը: