News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը օգոստոսի 2-ին ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանին:

Արցախի կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ պետական նախարարը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի մասնակցությունն Արցախի համար կենսական հարցերի լուծման գործում: Գ. Մարտիրոսյանն ընդգծել է, որ Արցախում չկա գրեթե մի համայնք, որտեղ Հիմնադրամի միջոցներով որեւէ կարեւոր խնդիր լուծված չլինի:

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ այսօր էլ շարունակվում են առաջնահերթ նշանակության բազմաթիվ ծրագրեր իրականացվել: Համոզված եմ, որ Արցախի զարգացման հեռանկարում Հիմնադրամը՝ որպես վստահելի գործընկեր, շարունակելու է իր կարեւոր ներդրումն ունենալ՝ միավորելով համահայկական ներուժը»,- ասել է պետնախարարը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Պետրոս Թերզյանը ներկայացրել է այցի մանրամասները: Նա, մասնավորապես, նշել է, որ ծանոթացել են իրականացվող նախագծերի ընթացիկ աշխատանքներին, ինչպես նաեւ մի շարք համայնքներում ներկա են գտնվել Հիմնադրամի միջոցներով կառուցված՝ բազմազավակ ընտանիքների առանձնատների բացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները խոսել են Հիմնադրամի միջոցներով Արցախում կառուցված համայնքային կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացման, արեւային էներգիայի ստացման համակարգերի ու արտեզյան ջրհորների ծրագրերի ընդլայնման անհրաժեշտության եւ ընթացիկ մի շարք այլ նախագծերի մասին:

Հանդիպմանը մասնակցում էր նաեւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի ու արտաքին կապերի բաժնի պետ Վարդան Փարթամյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ