Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին հյուսիսային շրջաններում, 3-ին շրջանների զգալի մասում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ:

Քամին՝ հարավ-արեւմտյան` 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 2-4-ն աստիճանաբար կնվազի 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում օգոստոսի 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-ի գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպների ժամանակ` քամու ուժգնացում` 18-20 մ/վ:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +34+36 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +32+34,

Գեղարքունիքում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Լոռիում՝ գիշերը` +11+14, ցերեկը` +24+27,

Տավուշում՝ գիշերը` +15+20, ցերեկը` +30+33,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +17+20, ցերեկը` +33+35,

Արարատում՝ գիշերը`+20+23, ցերեկը` +35+36,

Արմավիրում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +35+36,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +25+28,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +20+23, ցերեկը` +35+36,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +19+24, ցերեկը` +37+39,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +12+15, ցերեկը` +28+31,

Արցախում՝ գիշերը` +18+21, ցերեկը՝ +33+36: