Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզի Կապան քաղաք մտնող ճանապարհին, Արծվանիկ գյուղի մոտ: «Նիվա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ գլխիվայր շրջվել:
Մեքենայում գտնված մարդիկ կարողացել էին դուրս գալ կողքի ապակիներից: Ավտոմեքենայում եղել է 5-6 մարդ, որոնք հրաշքով ողջ են մնացել: