News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 2-ին Երեւանում տեղի է ունեցել VIII Համահայկական կրթական համաժողովի բացման արարողությունը: Համաժողովին մասնակցում են աշխարհի 24 երկրների կրթական ոլորտի 120 ներկայացուցիչներ, այդ թվում՝ Հայաստանից եւ Արցախից:

Ինչպես նշեց Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, միջոցառման նպատակն է կրթական ոլորտում հրատապ հարցերի քննարկումը եւ Սփյուռքի հետ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությամբ նախարարության հետագա քայլերի որոշումը: Հարությունյանը հույս հայտնեց, որ այս համաժողովը կմեծացնի Հայաստան-Սփյուռք համագործակցության արդյունավետությունը:

Արցախի կրթության, գիտության եւ սպորտի նախարար Նարինե Աղաբալյանն, իր հերթին, խոսելով Հայաստան-Արցախ-Սփյուռք համագործակցության մասին՝ նշեց մի շարք խնդիրներ լուծելիս փոխօգնության մթնոլորտի ձեւավորման անհրաժեշտությունը: Մասնավորապես՝ նա նշեց, որ Արցախում, հատկապես գյուղերում դպրոցներ կան, որտեղ աշակերտների թիվը 20-ից չի անցնում: Մի կողմից՝ նման պայմաններում դժվար է կրթական բարձր մակարդակ ապահովել, մյուս կողմից՝ նման դպրոցների փակումը կբերի գյուղական բնակչության արտագաղթին:

«Մեր խնդիրն է նրանց գիտելիքներ տալ, որն օգտակար կլինի իրենց համայնքների զարգացման համար: Նրանք պետք է հստակ հասկանան, որ հայրենի հողը երբեք առեւտրի առարկա չի դառնա»,- շեշտեց Նարինե Աղաբալյանը:

Այսպես՝ Ասկերանի շրջանի Սիզնեկ գյուղի դպրոցում ընդամենը 11 աշակերտ է սովորում, որոնցից 4-ը առարկայական օլիմպիադաների մրցանակակիրներ են: Աղաբալյանի մտահոգությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ նման դպրոցների աշակերտները զրկված են իրենց տարեկիցների հետ շփումների լայն շրջանակից:

Աղաբալյանը հույս հայտնեց, որ նման խնդիրների լուծմանը կօգնեն եղբայր-դպրոցները, որոնք միավորում են Արցախի եւ Սփյուռքի ջանքերը: «Խոսքը աշակերտների համար համատեղ դասերի անցկացման, ծրագրերի փոխանակման մասին է: Արցախցի ուսուցչները կկարողանային Սփյուռքի կրթական հաստատություններում դասավանդել Հայ եկեղեցու պատմություն, Հայաստանի պատմություն, գրաբար եւ այլ առարկաներ»,- նշեց նա:

VIII Համահայկական կրթական համաժողովը իր աշխատանքը կավարտի օգոստոսի 6-ին: Համաժողովն անցկացվում է տարեկան 2 անգամ Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ