News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատակերգակ դերասան եւ «Քաղաքացիւական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը կարող է առաջադրվել խորհրդարանական ընտրություններին եւ քաղաքական կարիերա սկսել: Այս մասին NEWS.am- ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:

Միեւնույն ժամանակ, նա բարձր գնահատական չտվեց Մարությանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու հնարավորություններին: Նրա կարծիքով, այս դեպքում նրան սպասվում է ճանաչված դերասան Սոս Սարգսյանի ճակատագիրը, որը 1991 թվականին նախագահական ընտրություններում պարտվեց:

«Ծառուկյան դաշինքը, ՀՅԴ-ն եւ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երեւանում բավականին ուժեղ դիրքեր են պահպանում: Միեւնույն ժամանակ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը Երեւանում կադրային քաղաքականության պատճառով կտրուկ անկում է ապրել: Շատերը, ում նա հեռացրել է աշխատանքից, երեւանցիներ են, եւ նրանց մեծ մասը ունի ծանոթությունների լայն շրջանակ, հեղինակություն եւ կշիռ հասարակության մեջ: Կարծում եմ, իշխանության նման փոփոխությունը Փաշինյանի մարտավարական սխալն էր, չնայած հնարավոր է, որ նա այլ ելք չուներ», - ասաց Ադիբեկյանը:

Միաժամանակ, ըստ սոցիոլոգի, Մարությանը հնարավորություն ունի մասնակցել խորհրդարանական ընտրություններին եւ ստանալ պատգամավորական մանդատ: «Նա շատ համեստ է իրեն պահում, անկեղծ ելույթ  չի ունենում, եւ այսպես ասած, փորձում է ձեւացնել, թե պաշտպանում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը: Դա այնքան էլ այդպես չէ, քանի որ ես կարող եմ դատել նրան իր ելույթներից», - ասաց փորձագետը:

«Մարությանը չէր ուզում «հարվածել» Փաշինյանի վարկանիշին, եւ, դրա համար,  ստվերում էր մնում, երկրորդ դիրքում», - ավելացրեց Ադիբեկյանը` չբացառելով այն հնարավորությունը, որ երբ ժամանակը գա, դերասանը կարող է նաեւ վարչապետի աթոռին հավակնել:

Ամեն ինչ կախված է նրանից, թե որքան կլինի «Քաղաքացիական պայմանագրի» մասնաբաժինը ընդհանուր կոալիցիոն կառավարությունում եւ կոալիցիոն խորհրդարանում: Եթե կոալիցիայում նրանք մեծամասնություն կազմեն, ապա Նիկոլ Փաշինյանն այնտեղ անելիք չի ունենա: Կամ Մարությանը կդառնա վարչապետ, կամ նրանք կկիսեն գործառույթները. Մարությանը կդառնա ԱԺ նախագահ, իսկ Փաշինյանը՝ վարչապետ: Եվ այդ ժամանակ հարց կառաջանա՝ ո՞վ կլինի նախագահը», - ամփոփեց Ադիբեկյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ