News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Դեկտեմբեր 11
USD
478.02
EUR
529.5
RUB
7.52
ME-USD
0.06
Տեսնել լրահոսը

Հայկական աստղագիտական ընկերության եւ «Անդր դը քամն սքայ» (“Under the Common Sky”) լեհական հասարակական կազմակերպության ծրագրի միջոցով Հայաստանի 5 մարզերի տասը դպրոցներ կստանան աստղադիտակներ:

Բյուրականի աստղադիտարանից NEWS.am-ին հայտնում են, որ Արագածոտնի, Տավուշի, Կոտայքի, Արարատի եւ Սյունիքի մարզերից ընտրված դպրոցներից ֆիզիկայի, մաթեմատիկայի ու աշխարհագրության 20 ուսուցիչներ հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը վերապատրաստում են անցնել Բյուրականի աստղադիտարանում, որպեսզի իրենց դպրոցներում հիմնեն աստղագիտական խմբակ:

«Under the Common Sky» կազմակերպության ղեկավար Էվելինա Գրացկան պատմում է. «Մենք փորձում ենք հանրայնացնել գիտությունը: Իսկ ավելի շատ կենտրոնացած ենք աստղագիտության վրա, որովհետեւ սա լավագույն ճանապարհն է երեխաների հետ ընդհանուր հետաքրքրություն գտնելու ու ստեղծելու համար. աստղագիտությունը հիասքանչ է, ոգեւորող է, այն ավելի հեշտ է գրավում մարդկանց»:

Այս ծրագրի շրջանակներում Լեհաստանի 5 եւ Կիրգիզիստանի 20 դպրոցներ ստացել են աստղադիտակներ ու աստղագիտական խմբակներ հիմնել իրենց դպրոցներում:

Ֆինանսավորումն իրականացվում է «Education for Democracy» հիմնադրամի միջոցով, որի նպատակն է առավել դեմոկրատ հարաբերություն ստեղծել կրթության ոլորտում:

Հայաստանում իրականացվող ծրագիրը անվանվել է «Հայոց երկնքում», որի  կոորդինատոր Սոնա Ֆարմանյանը նշում է՝ թիրախային խումբը մարզերն են. «Հայկական աստղագիտական ընկերության, Բյուրականի աստղադիտարանի ու ՀՕՖ-ի հետ համատեղ իրականացնում ենք մի քանի ծրագրեր (ամենամյան գիտաճամբարներ, աստղագիտական թեմայով դասախոսություններ դպրոցներում, «Ւմ Տիեզերքը» շարադրությունների մրցույթ), որոնց, հատկապես վերջին տարիներին, մարզերն ավելի ակտիվ ենք ներգրավվում: Մենք կարեւորում ենք մարզերում նորարարություների ներմուծումը, կապը գիտության հետ: Վստահաբար, հետագայում շատ աշակերտներ դառնալու են գիտաշխատողներ, աստղադիտարանի աշխատակիցներ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն ընդդեմ տիեզերքի ռազմականացման
ԱՄՆ-ը տիեզերքում ծրագրում է ռազմական գործողություններ․․․
Գիտնականները մեր գալակտիկայում գտել են սեւ խոռոչ, որը չպետք է գոյություն ունենա
Զարմանալի օբյեկտը, որը ստացել է LB-1անվանումը, տեղակայված է Երկրից 15 000 լուսային տարի հեռավորությամբ եւ վերաբերում է աստղային զանգվածի սեւ խոռոչներին․․․
Մեռած տիեզերական արբանյակները «շատ մեծ վտանգ են ներկայացնում» Երկրի համար
Առաքելությունը պետք է մեռած արբանյակները Երկիր վերադարձնի․․․
2019թ․ դեկտեմբերին Երկիր մոլորակի վրա 250 տարվա մեջ ամենամեծ բնական բլեքաուտը կգա
Բնության յուրօրինակ երեւույթը կապված է մագնիսկան շատ ուժեղ փոթորիկների հետ․․․
Երկրի համար կանխատեսվել է հզոր երկնային փոթորիկ
Աստղագետները հազվադեպ ասուպային անձրեւ են կանխատեսել նոյեմբերի 21-ին...
ՆԱՏՕ-ն տիեզերքում օպերատիվ գործունեություն սկսելու որոշում է կայացրել
Տիեզերքը երկրի վրա մեր առօրյա կյանքի մասն է, այն կարող է օգտագործվել ինչպես խաղաղ, այնպես էլ ագրեսիվ նպատակներով․․․