News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Թուրքիայի տնտեսությունը շարունակվում է ցնցվել Թուրքիայում կալանավորված ամերիկացի հոգեւորականի պատճառով։

ԱՄՆ կողմից Թուրքիայի ՆԳ նախարարի եւ Արդարադատության նախարարի դեմ պատժամիջոցներ սահմանելուց հետո թուրքական լիրան բոլոր ժամանակների ռեկորդն է սահմանել՝ 1 դոլարի դիմաց կազմելով 5.09 լիրա։

Դոլարի բարձրացումը Թուրքիայում դժվարին կացության մեջ է դրել օտարեկրյա ներդրողներին, ովքեր հիմնական գործառույթներն իրականացնում են դոլարով։

Նշենք, որ Թուրքիայում 2016–ի հեղաշրջման փորձից հետո կալանավորվել է Իզմիրի եկեղեցիներից մեկում ծառայող ամերիկացի հոգեւորական Քրեյգ Բրանսոնը։ Նա մեղադրվում է հեղաշրջման փորձի կազմակերպիչների հետ կապեր ունենալու մեջ։ Ամերիկյան կողմը բազմիցս պահանջել է ազատ արձակել անհիմն կալանավորված հոգեւորականին, որից հետո արդեն սկսել է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ