News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարողացել է կարգավորել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները: Այս մասին նա ասել է Փենսիլվանիայի նահանգում տեղի ունեցած հանրահավաքում ելույթ ունենալիս, հայտնում է The Hill-ը:

«Հելսինկիում ես Վլադիմիր Պուտինի հետ հոյակապ հանդիպում անցկացրեցի: Մենք ամեն ինչ քննարկեցինք…Մենք իսկապես լավ հարաբերություններ հաստատեցինք»,- հայտարարել է նա:

Անցած գագաթնաժողովի վերաբերյալ ԱՄՆ-ում արձագանքները մեկնաբանելիս Թրամփը նշել է, որ իրենից ռուս գործընկերոջ հետ «բռնցքամարտի մենամարտ» էին սպասում:

Թրամփի եւ Պուտինի առաջին լիամասշտաբ բանակցությունները տեղի են ունեցել հուլիսի 16-ին Հելսինկիում: Նրանք նախ 2 ժամից ավելի զրուցել են դեմ առ դեմ, որից հետո պատվիրակությունները ճաշել են ընդլայնված կազմով, իսկ այնուհետեւ պատասխանել են լրագրողների հարցերին: Հանդիպման արդյունքներով նրանք հայտարարել են 2 երկրների հարաբերությունների բարելավման շահագրգռության մասին:

Թրամփը ցանկանում է Պուտինի հետ հաջորդ հանդիպումն անցկացնել 2019 թվականին: Հանդիպման շրջանակում ԱՄՆ նախագահը հույս ունի քննարկել ահաբեկչությանը հակազդեցությունը, Իսրայելի անվտանգության հարցերը, միջուկային չտարածման, կիբեռհարձակումների, տնտեսական համագործակցության թեմաները, Ուկրաինան, Մերձավոր Արեւելքում խաղաղությունը, Հյուսիսային Կորեան եւ այլ թեմաներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ