News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 1-ից չեն գործում ադրբեջանական ԱՊԱ լրատվական հոլդինգի (գործակալության) բոլոր կայքերը, որը 2004 թվականին ստեղծման օրից անդավաճան արտահայտել է Ադրբեջանի իշխանությունների շահերը:

Գործակալության աշխատակիցների հեռախոսները չեն պատասխանում կամ անջատված են, հայտնում է contact.az-ը: Տեղեկացված աղբյուրների փոխանցմամբ՝ հնարավոր է, որ օգոստոսի 3-ին ժամը 15-ին կամ նույն օրը երեկոյան գործակալությունը վերսկսի գործունեությունը:

ԱՊԱ-ն չի հայտնել աշխատանքը դադարեցնելու պատճառը, տեղի ունեցածի առիթով գործակալության ղեկավարությունը եւ կառավարական աղբյուրները հայտարարություններ չեն արել: Լրագրողական շրջանակում ոչ պաշտոնապես խոսում են երկրի նախագահ Իլհամ Ալիեւի գաղտնի հրահանգի մասին, որը որոշել է ԱՊԱ-ին պատժել իրեն վերագրվող սադրիչ հայտարարության համար. «Հայաստանին ծնկի կբերենք»: Այն հնչել է ղարաբաղյան պատերազմի, չեռնոբիլյան վթարի հաշմանդամներին բնակարաններ եւ մեքենաներ հանձնելու արարողության ժամանակ Ալիեւի ելույթի մասին նորությունների ռուսական տարբերակում: ԱՊԱ-ն ներողություն է հրապարակել սխալի կապակցությամբ, այդուհանդերձ պորտալը չի գործում:

Նույն աղբյուրը հայտնել է, որ ԱՊԱ-ն հերքում է իր լրագրողների մեղքը, ասում են, որ հրապարակել են նախագահի աշխատակազմից ստացած տեքստը: Ներկայումս պարզում են, թե ով է սխալը թույլ տվել: Ամենայն հավանականությամբ, գործակալության աշխատանքի վերսկսումը կախված է հետաքննության արդյունքներից:

Միայն մեկ սխալ բառի համար մի ամբողջ գործակալության փակումը նոնսենս է: Նախկինում ՝ 2016 թվականին ANS հեռուստաալիքը փակվել էր Հեռուստառադիոհեռարձակման խորհրդի որոշմամբ այն պատրվակով, որ հեռուստաընկերությունը ներկայացրել է քարոզիչ Գյուլենի հետ իր թղթակցի հարցազրույցը, ում մեղադրում են Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի մեջ: Բաքվում Թուրքիայի դեսպանատունը հապշտապ դիմել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ խնդրելով թույլ չտալ այդ հարցազրույցի ցուցադրումը: Այսինքն՝ հեռուստաընկերությանը խստորեն պատժել էին այն պատճառով, որ կատարել էր իր մասնագիտական պարտականությունները:

ԱՊԱ-ի փակումը, հնարավոր է՝ ժամանակավոր, նույնպես պատճառաբանում են ներիշխանական հակասություններով: Տառացիորեն 2 օր առաջ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում բանտարկությունից շտապ ազատվել էր «Յենի Չագ» կայքի գլխավոր խմբագիր Ա. Ալեսքերլին, որին աջակցում է Ադրբեջանի նախագահի հասարակա-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը: Ալեսքերլիի ձերբակալության վարկածներից մեկն է նրա մասնակցությունը  մաքսանենգային մեքենայություններին, իսկ ազատվել է Մամուլի խորհրդի նախագահ Աֆլաթուն Ամաշեւի միջամտությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ