News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ու Ռուսաստանի միջև փոխգործակցության մակարդակը ապահովում է ընթացիկ բոլոր խնդիրների լուծումը ու համարժեք ու արագ  արձագանքը ցանկացած իրավիճակային փոփոխության։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի պնախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը՝ Երևանում լրագրողների հետ զրույցում։ 

«Մենք այսօր Հայաստանի ՊՆ-ի ղեկավարության հետ քննարկում ենք ռազմատեխնիկական համագործակցության հրատապ հարցերը։ Պաշտպանական համագործակցության ոլորտում ստեղծվել է բավականին պատկառելի նորմատիվային իրավական բազա, ավելի քան 60 պայմանագրեր ու համաձայնագրեր։ Դա բավականին պատկառելի բազա է, ոչ բոլոր երկրները կարող են նման ժառանգությամբ պարծենալ»,-նշել է Ալեքսանդր Ֆոմինը։ Նրա խոսքով, կատարելագործվում են ՀՕՊ համակարգը ու զորքերի միավորված խմբավորումը, կան համապատասխան որոշումների կայացման մեխանիզմներ։ 
«Մենք աշխատում ենք բոլոր հնարավոր ուղղություններով, այդ թվում՝ զինվորականների կրթության։ Մեծ քանակությամբ հայ զինվորականներ ուսում են ստանում ՌԴ ռազմական բուհերում։ Այս տարի ևս 215 դիմորդ ենք ունենալու»,- հայտնել է փոխնախարարը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Հայաստանը ողջ աշխարհի աչքի առաջ վերածում են Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիքի
Հայաստանը՝ հավաքական Արեւմուտքի վտանգավոր պլանների իրականացման գործիք...
Ինչքան մեզ է պետք եղել ռուս սահմանապահների ներկայությունը ՀՀ-ում, երկու այդքան էլ ՌԴ-ին է պետք եղել. ԱԺ նախագահ
Պետք է ֆիքսել, որ Հայաստանն անկախ պետություն է, պետք է այդ մտքի հետ մերվել, հաշվի նստել…
«Ռոսատոմ»-ը կարող է Հայաստանին 50-1000 ՄՎտ հզորությամբ միջուկային ռեակտորներ առաջարկել. Կիրիլ Կոմարով 
Նրա խոսքով, Հայաստանի իշխանություններն իրենք են որոշելու, թե որ բլոկն ընտրել...
20 ռուսական ընկերություններ ՀՀ-ում մասնակցել են սննդի ոլորտում գործարար առաքելության միջոցառմանը
Երկու երկրների միջև մենք տեսնում ենք համագործակցության մեծ ներուժ, որը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման...
Պեսկով. Բարեկամ Հայաստանի հետ հարաբերություններում բավականին բարդ շրջան ենք ապրում
Պեսկովի խոսքով, «կովկասյան տարածաշրջանը, ցավոք, գրավում է տարբեր արտատարածաշրջանային ուժերի ուշադրությունը...
«Ժողովուրդ». Հայաստանի իշխանությունները չեն գնացել ՌԴ դեսպանատուն, չեն ցավակցել
Իշխանականներից միայն ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ու ՔՊ-ական ռուս պատգամավոր Ալեքսեյ...
Ամենաշատ