News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանը մինչեւ ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 3-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հարցին, թե ռուսական կողմը Յուրի Խաչատուրովի հարցը ՀՀ ՊՆ-ի առջեւ բարձրացրե՞լ է, որ քրեական հետապնդումն ազզդում է ՀԱՊԿ հեղինակության վրա, որ պետք է դադարեցնել հետապնդումը, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Պաշտպանության նախարարության հետ ոչ մի կերպ»:

Դիտարկմանը, թե Հայաստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Խաչատուրովին փոխարինելու թեկնածու ունի՞, Դավիթ Տոնոյանը պատասխանեց. «Այդ հարցը դեռեւս ինձ հետ չի քննարկվել, բայց ես կարծում եմ, որ Հայաստանի հանրապետությունն ունի ժամկետ եւ կարծում եմ, որ Հայաստանը պետք է շարունակի իր նախագահումը եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնավարումը»։

Նախարարն ասաց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ կապված որոշումը կոլեգիալ է լինելու, դեռ այդ հարցին չեն անդրադարձել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երեւանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին եւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը:

Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել, Ռոբերտ Քոչարյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է, իսկ Յուրի Խաչատուրովը 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել:

Հայաստանը դիմել է ՀԱՊԿ անդամ երկրներին կազմակերպության գլխավոր քարտուղարի փոփոխության գործընթաց սկսելու հարցով: Յուրի Խաչատուրովը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունները ստանձնել է 2017թ. մայիսից: ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության ժամկետը մինչեւ 2020թ. հունվարն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Լավրով. Նախքան ասելը, որ ՀԱՊԿ-ը պարտավոր է սահմանել իր պատասխանատվության գոտին, պետք է սահմանել ՀՀ սահմանները
Բայց դրան զուգահեռ ստեղծեցին սահմանազատման հանձնաժողով։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանը...
Ամենաշատ