News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սա Հայաստանի նոր իշխանությունների վենդետան է ոչ միայն Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, այլեւ ամբողջ իշխանական համակարգի հանդեպ՝ թե՛ քաղաքական, թե՛ հասարակական, թե՛ տնտեսական, որը առաջացել է առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեռանալուց հետո։ Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ պահեստազորի գնդապետ, պատմական գիտությունների թեկնածու Վոլոդյա Հովհաննիսյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի նոր իշխանություններն ուզում են ոչնչացնել այդ ամբողջ համակարգը, ոչնչացնել քաղաքական վերնախավի կայունությունն ու բարոյական ոգին, դրա տնտեսական հզորությունը։ «Նաեւ նպատակ են հետապնդում հարվածել ժողովրդի բարոյական-հոգեւոր արժեքներին, դրանով իսկ քաղաքական տարածք ազատելով հետագա գործողությունների ու գործընթացների համար»,- հավելել է Հովհաննիսյանը։

Նրա համոզմամբ՝ 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների համար մեղքը ոչ միայն Հայաստանի նախկին իշխանությունների վրա է՝ ի դեմս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու այն ժամանակվա պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի, այլեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ու գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Խոսելով մարտի 1-ի իրադարձություններին երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցության մասին, պահեստազորի  գնդապետը նկատեց, որ նա այն ժամանակ ոչ մի բանի համար պատասխանատու չէր ու չի կարող պատասխանատվություն կրել։ Միաժամանակ Վոլոդյա Հովհաննիսյանը շեշտեց, որ վարչակարգը, որը իշխանության է եկել արյունահեղության միջոցով, կայուն ու երկարատեւ չէ, ինչի մասին ինքը բազմիցս նախկինում խոսել է։

Ավելի վաղ  NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման համար։ Վերջինն կալանքից առաջ հարցազրույց է տվել, որտեղ հայտնել է այն մասին, որ իր հանդեպ քրեական գործը սարքված է, խոսքը քաղաքական պատվերի մասին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ