News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Beeline-ի «Բի Ին Ռոումինգ» խաղարկության հաղթողներն այցելեցին ընկերության վարչական գրասենյակ, որտեղ ստացան իրենց մրցանակները։

Հիշեցնենք, որ մրցույթը եւ խաղարկությունն անցկացվել են հուլիսի 19-ից 31-ը։ Մասնակցելու համար անհրաժեշտ էր Beeline Armenia ֆեյսբուքյան պաշտոնական էջում խաղարկության մասին համապատասխան գրառման տակ թողնել «Ռոումինգ փաթեթ» ծառայությունը նկարագրող հետաքրքիր եւ դրական մեկնաբանություն, որը կպարունակեր «ռոումինգ» բառը։

15 ամենաշատ like հավաքած մեկնաբանությունները մասնակցել են խաղարկությանը, որի արդյունքում Random.org պատահական ընտրանքի կայքի օգնությամբ, որը բացառում է ցանկացած միջամտության հնարավորություն, հերթականությամբ ընտրվել են երեք հաղթողները:

Այսպիսով՝ Արթուր Խաչատրյանը շահել է ուղեւորություն դեպի Եգիպտոս երկու անձի համար, իսկ Արմինե Հարությունյանը եւ Քրիստինե Պեպելյանը՝ մեկական Xiaomi Redmi 5A սմարթֆոն։

«Բի Ին Ռոումինգ» մրցույթի հաղթողներին մրցանակները հանձնել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը,  այնուհետեւ նրանց համար կազմակերպվել է շրջայց Beeline-ի նոր գրասենյակում։

«Մենք միշտ ուրախ ենք հյուրընկալել մեր սիրելի բաժանորդներին, հատկապես այսպիսի հաճելի առիթով։ Հուսով եմ՝ այս մրցանակները ձեզ համար առիթ կդառնան եւս մեկ անգամ օգտվելու մեր պարզ, հարմար եւ մատչելի ռոումինգ ծառայություններից եւ ճանապարհորդությունների ժամանակ մշտապես կապի մեջ լինելու ձեր հարազատների հետ», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ