News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 3-ին աշխարհի եզդիները հարգանքի տուրք են մատուցում 2014 թվականի այդ օրը Իրաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից գազանաբար սպանված հազարավոր եզդիների հիշատակին: Այս մասին ասված է Հայաստանի ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձում:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Այդ կապակցությամբ այսօր Երեւանի Օղակաձեւ զբոսայգում՝ եզդի ժողովրդի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել եզդիական համայնքի, հասարակայնության ներկայացուցիչներ:

Օրվա կապակցությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ուղերձը հավաքի մասնակիցներին ներկայացրել է խորհրդարանի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը: Ուղերձում ասվում է.

«Սիրելի եզդիներ, հարգելի ներկաներ,

այսօր եւս մեկ անգամ գլուխ ենք խոնարհում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Այդ հրեշավոր հանցագործության չորրորդ տարելիցի օրը հայ ժողովուրդը եւ Հայաստանի իշխանությունները ոչ միայն զորակցություն են հայտնում եղբայր եզդի ժողովրդին, այլեւ վերահաստատում են իրենց վճռականությունը` շարունակելու պայքարը ցեղասպանությունների դատապարտման ու կանխարգելման համար:

Սարսափելի է, բայց Հայոց ցեղասպանությունից հազիվ մեկ դար անց մի ողջ ժողովուրդ կիսեց արեւմտահայության ճակատագիրը եւ իր պատմական հայրենիքում ազգային ու կրոնական պատկանելության համար ենթարկվեց կոտորածների ու տեղահանության, ինչպես 1915 թվականին, երբ Օսմանյան կայսրությունում դատարկվում էին Վասպուրականի, Էրզրումի, Մուշի, Կարսի եւ մյուս նահանգների եզդիական բնակավայրերը:

Մենք նույն ճակատագիրն ենք ունեցել` միասին հայրենիք ենք կորցրել, 1918-ի մայիսին Սարդարապատում ու Բաշ-Ապարանում հայրենիք ենք պաշտպանել ու կրկին Հայաստան կերտել: Այն մեր ընդհանուր տունն է, ուր բոլոր պայմաններն ստեղծվել են եզդիների եւ Հայաստանում բնակվող մյուս ժողովուրդների բարօրության, զարգացման եւ ազգային ու մշակութային ինքնության պահպանման համար:

Ըստ այդմ, 2014 թվականին եզդի ժողովրդին պատուհասած դժբախտությանն առաջիններից մեկն արձագանքեց Հայաստանը եւ աշխարհի ամենաբարձր ատյաններում պահանջեց գործուն քայլեր ձեռնարկել մարդկության դեմ ուղղված այս հանցագործությունը դադարեցնելու համար:

Իսկ Հայաստանի Հանրապետության խորհրդարանը 2018 թվականի հունվարի 16-ին ճանաչեց այն որպես ցեղասպանություն եւ իր համերաշխությունը հայտնելով եզդի ժողովրդին` պահանջեց միջազգային կառուցակարգերի միջոցով հետապնդել ու հետաքննել կատարված հանցագործությունները, պատասխանատվության ենթարկել միջազգային հանցագործություններ կատարած անձանց:

Հայաստանի Հանրապետության խորհրդարանի եւ անձամբ իմ անունից զորակցություն եմ հայտնում ողջ եզդի ժողովրդին, կիսում ձեր վիշտը եւ խոնարհվում հազարավոր անմեղ զոհերի հիշատակի առջեւ:

Լիահույս եմ, որ հակառակ բոլոր փորձություններին` եզդի ժողովուրդը շարունակելու է ապրել, զարգանալ եւ արարել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դըկոտինյին անդրադարձել է եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր սահմանելու նախագծի ընդունմանը
Հայաստանի Ազգային ժողովը եզդիների ցեղասպանության հիշատակի օրը ներառել է...
Օգոստոսի 3-ը Հայաստանում կնշվի որպես Սինջարում եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Օրենսդրական նախաձեռնության հեղինակը իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Ռուստամ Բակոյանն էր
Մենք սիրո և հանդուրժողականության ուղերձ ենք հղում մեր այսօրվա որոշմամբ. Հակոբ Արշակյան
Այս օրինագծի ընդունմամբ մեր համերաշխությունը, սերը, կարեկցանքը...
Սա պատմական օր է և՛ եզդիների համար, և՛ Հայաստանի Հանրապետության համար. Ռուստամ Բաքոյան
2014-ին մեր աչքի առաջ տեղի ունեցավ ցեղասպանություն, և այս ցեղասպանությունը դեռ ավարտված չէ մինչ օրս: 2600-ից ավելի կանայք և աղջիկներ դեռ գտնվում են...
Պատգամավորն առաջարկել է Հայաստանում նշել Սինջարում եզդիների ցեղասպանության օրը
Կարևոր եմ համարում, որ այս հանդիպմանը ներկա լինի Սինջարի ցեղասպանության զոհերից մեկը
Օգոստոսի 3-ը ՀՀ-ում կնշվի որպես Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակի օր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 12-ի նիստում հավանություն տվեց…
Ամենաշատ