News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայտնի է  վարչապետի տանը հյուրընկալվող մասնակցի անունը: Այս առնչությամբ, Սփյուռքի նախարարության հաղորդագրության մեջ ասվում է.

«Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներից մեկին կհյուրընկալի վարչապետի ընտանիքը: Այդ մասին դեռեւս երկու շաբաթ առաջ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ հայտարարեցին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն ու սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:

Եվ ահա այսօր սփյուռքի նախարարությունում նախարարի տեղակալ Դավիթ Սարգսյանի օգնությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշանը, ծրագրի մասնակիցների անունների գրառումներով տուփից պատահականության սկզբունքով  ընտրեց վրացահայ 18-ամյա Լարիսա Ղարսլյանին:

«Մենք սիրով սպասում ենք Լարիսային մեր տանը եւ հուսով ենք՝ լավ ժամանակ կանցկացնենք իր հետ»,-նշեց Շուշան Փաշինյանը:

Տպել
Ամենաշատ