Նավահանգստային քաղաք Փոթիում տեղի է ունեցել ուժեղ ջրհեղեղ, որն առաջացրել են անձրեւները, հայտնում է «Sputnik-Գրուզիան»:
Սեւծովյան նավահանգիստ Փոթիում տեղատարափ անձրեւներ են տեղացել: Հետո սկսված ջրհեղեղից տուժել են բնակելի թաղամասերը: Ջրածածկ են եղել բնակելի շենքերի բակերը, առաջին հարկերը եւ փողոցները: Տասնյակ մարդիկ զրկվել են կենցաղային տեխնիկայից եւ կահույքից: