News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի սպառազինությունների ծրագրերի ուղղությամբ աշխատանքը չի համընկնում ապամիջուկայնացմանը երկրի առաջնորդի հանձնառությանը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, փոխանցում է Reuters–ը։

Նրա խոսքով՝ աշխարհը պահանջում է, որ Հյուսիսային Կորեան գնա ապամիջուկայնացման. «Սակայն նրանց պահվածքը հակասում է դրան։ Նրանք խախտում են ՄԱԿ ԱԽ բանաձեւերը։ Այնուամենայնիվ, մենք ունենք բոլոր հնարավորությունները վերջնական արդյունքի հասնելու, որին ձգտում ենք»,–ասել է Պոմպեոն։

Նշենք, որ Միացյալ Նահանգներում տեղեկություն է հայտնվել այն  մասին, որ Հյուսիսային Կորեայում վերսկսվել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արտադրությունը։ Այսպիսի եզրահանգման եկել են ԱՄՆ հատուկ ծառայությունները արբանյակից արված լուսանկարների հիման վրա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլոր կողմերի շահերից է բխում Կորեական թերակղզում խաղաղության և կայունության ապահովումը. Չինաստանի ԱԳՆ
Չինաստանն ի գիտություն է ընդունել (Հյուսիսային Կորեա) արբանյակի արձակման մասին հայտարարությունը...
Կիմ Չեն Ինը հայտնել է Կորեական թերակղզու ջրերում միջուկային պատերազմի վտանգի մասին 
Թշնամական ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի, անխոհեմ առճակատման զորավարժությունների պատճառով...
Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին
«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատումն է...
Փհենյան. Վաշինգտոնի եւ Սեուլի համատեղ զորավարժությունները Կորեական թերակղզին կանգնեցնում են պատերազմի շեմին
Միացյալ Նահանգները եւ Հարավային Կորեան համատեղ զորավարժություններ կանցկացնեն...
Բայդենը Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ պատժամիջոցները երկարաձգել է եւս մեկ տարով
Խոսքը Փհենյանի դեմ այսպես կոչված արտակարգ դրության երկարաձգման մասին է, որը 2008, 2010, 2011, 2015, 2016 եւ 2017 թթ. ստորագրված նախագահական մի շարք հրամանագրերի հիման վրա սահմանված սահմանափակումների պահպանում է նախատեսում...
Հարավային Կորեայի նոր նախագահը Հյուսիսային Կորեային կոչ է արել միջուկազերծում իրականացնել
Յուն Սոկ Յոլը խոստացել է աջակցել Հյուսիային Կորեայի զարգացմանը...
Ամենաշատ