News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 26
Տեսնել լրահոսը


Ոստիկանության Կումայրիի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս օգոստոսի 1-ին մի կին հաղորդում է տվել, որ կադաստրի աշխատակիցը գործարքի համար պահանջել է 500 դոլար կաշառք: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։  

Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների և Կումայրիի բաժնի աշխատակիցները ձեռնարկեցին համատեղ միջոցառումներ: Օգոստոսի 2-ին, կաշառք վերցնելու պահին, իր աշխատասենյակում բռնվեց անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից լիցենզավորված, «Գառսաֆ» առևտրային կազմակերպության չափագրող Հարություն Ղազարյանը:

Անձնական խուզարկությամբ նրա տաբատի աջ գրպանից հայտնաբերվել և առգրավվել է կաշառք ստացած 500 դոլարը:

Ղազարյանը բերման է ենթարկվել,

հանգամանքները պարզվում են:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կնոջ բռնաբարության ականատեսները տուժածին օգնելու փոխարեն՝ սմարթֆոններով նկարահանել են հանցագործությունը
Իշխանությունների խոսքով՝ տղամարդը, ով մեղադրվում է Ֆիլադելֆիայի մերձակայքում գնացքում մի կնոջ բռնաբարելու մեջ, հետապնդել է նրան ավելի քան 40 րոպե, եւ մի քանի մարդ իրենց հեռախոսներով նկարահանել են հանցագործությունն ու չեն միջամտել…
Մյունխենի օդանավակայանում առգրավվել է 1,2 տոննա թմրանյութ
Գերմանացի մաքսավորները 1,2 տոննա հոգեմետ ուժեղ ազդեցությամբ թմրանյութ են առգրավել...
Սուրբ Հովհաննես եկեղեցու բաց գանձանակից գումար են գողացել
Նոյեմբերյան համայնքի 31-ամյա բնակիչը տվել է խոստովանական բացատրություն…
Սպանություն՝ Տավուշի մարզում. 3 օր որպես անհետ որոնվողի դին ու նրա ավտոմեքենան հայտնաբերվել է Վազաշեն գյուղի անտառում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի մարմնի վրա կա սուր կտրող-ծակող առարկայի հետք…
Դալար գյուղում հրդեհել են 20-ամյա երիտասարդի տունը, ով սպանել էր համագյուղացուն. մարզի ոստիկանապետը պաշտոնանկ է արվել
Այս պահին գյուղ են ժամանել ոստիկանության Արարատի մարզային…
Դալար գյուղի 20-ամյա բնակիչը սպանել է համագյուղացուն. նա ձերբակալվել է. Քննչական կոմիտե
Կասկածյալի մասնակցությամբ կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ, առգրավվել են դեպքի պահին տուժողի և կասկածյալի հագին եղած հագուստները…
Ամենաշատ