News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ադրբեջանական տարածքում բռնկված հրդեհը Հայաստան է հասել: Տավուշի սահմանամերձ Բերդավան համայնքում տարածված հրդեհի հետեւանքով շուրջ 10 հեկտար խաղողի այգի է այրվել: Գյուղացիներին ու հրշեջներին հաջողվել է մարել կրակը: Բերդավանի գյուղապետն ասում է՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ադրբեջանական կողմից կրակոցներ են արձակել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Համայնքապետը կարծում է, որ հակառակորդը լուսածիր գնդակներով է կրակել:

Կարմիր խաչի միջազգային կազմակերպության ներկայացուցիչները Բաքվում այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանին:

Ավելի ուշ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը փոխանցել է կազմակերպության ներկայացուցչից ստացած տեղեկությունը. Կարեն Ղազարյանը ողջ եւ առողջ է, նրան նաեւ մոր նամակն են փոխանցել: Բերդավան գյուղի 34-ամյա բնակիչն անհայտ պատճառներով ադրբեջանական տարածքում էր հայտնվել հուլիսի կեսերին: Բաքուն տեղեկություն էր տարածել, որ Ղազախի շրջանում դիվերսիոն ներթափանցման փորձ է կասեցրել եւ «հայ հետախույզի» գերեվարել: Հայկական կողմը հերքել էր՝ նշելով, որ Կարեն Ղազարյանը ոչ մի առնչություն չունի զինվորական ծառայության հետ եւ երբեք չի ծառայել հայկական զինված ուժերում:

Ռուսական 100 մլն դոլարի վարկային ծրագրով սպառազինության մատակարարման հետ կապված խնդիրներ չկան: Դավիթ Տոնոյանը հերքել է ռուսական հրապարակումներն այն մասին, որ սպառազինության մատակարարումը դադարեցվել է, նաեւ հավաստել, որ ռուսական կողմից այդ հարցով ճնշումներ չկան:

Պաշտպանության նախարարը նաեւ չի բացառել, որ Հայաստանը Ռուսաստանից նոր ռազմական վարկ վերցնի: Սակայն դրա չափի, ինչպես նաեւ բանակցությունների մասին Դավիթ Տոնոյանը ոչինչ չի նշել: Նախարարն անդրադարձել է նաեւ սահմանային իրավիճակին:

Դավիթ Տոնոյանը նախօրեին հանդիպել է Հայաստան ժամանակ Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինի գլխավորած պատվիրակությանը: Պաշտոնյաներն այսօր լրագրողներին ասել են՝ գոհ են բանակցություններից: Ինչ վերաբերում է Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքին. Դավիթ Տոնոյանն ասել է՝ անձամբ իր հետ ռուսական կողմը հարցը չի քննարկել: Նա, սակայն վստահեցրել է, որ Հայաստանը մինչեւ ժամկետի ավարտը պետք է շարունակի նախագահությունը ՀԱՊԿ-ում:

Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ կրքերն արդեն թեժացել են: Հիմա էլ «կռիվ է ընկել» «Բարգավաճ Հայաստանում»: Արդեն հայտնի է, որ Գագիկ Ծառուկյանի կուսակցության քաղաքապետի թեկնածուն պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է: «Ծառուկյան» խմբակցությունից նրա գործընկեր Գեւորգ Պետրոսյանին, սակայն, ԲՀԿ-ի ընտրությունը դուր չի եկել: Ֆեյսբուքյան գրառմամբ Պետրոսյանը կարծիք է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստանում» ավելի արժանավոր եւ ունակ կադրեր կան, իսկ «աղբանոց մեկօրյա այցն ու թունավորված զոհի դիմակ հագնելը», ըստ նրա, դեռ բավարար չէ Երեւանի քաղաքապետ լինելու համար: Գրառման մեջ «այստեղ ես այլեւս անելիք չունեմ» արտահայտությունը կարծիքների տեղիք էր տվել, որ Գեւորգ Պետրոսյանը ցանկանում է հրաժարվել մանդատից: Պատգամավորը մեր թղթակցին ասել է՝ չի պատրաստվում վայր դնել մանդատն ու լքել կուսակցությունը, պարզապես չի մասնակցելու Երեւանի ավագանու ընտրություններին եւ չի սատարելու Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը:

Պետրոսյանի գրառմանը Նաիրա Զոհրաբյանը չի ցանկացել արձագանքել: Փոխարենը խոսել է իր առաջադրման մասին: Կարծում է՝ մայրաքաղաքը պետք է կին քաղաքապետ ունենա: Քաղաքապետի թեկնածուն արդեն նաեւ նախընտրած կարգախոս ունի:

Վրաստանի նավահանգստային Փոթի քաղաքում հորդառատ անձրեւների հետեւանքով հեղեղումներ են: Սեւծովյան նավահանգստում տեղատարափ անձրեւներից առաջացած ջրհեղեղից բնակելի թաղամասեր են տուժել: Ջրածածկ են եղել բնակելի շենքերի բակերը, առաջին հարկերն ու փողոցները: 

Օգոստոսի 3-ին դոլարը շարունակել է թանկանալ, եվրոն եւ ռուբլին էժանացել են: Դոլարի փոխարժեքը կազմել է 481 դրամ, եվրոյինը՝ 557, ռուբլունը՝ 7 դրամ 58 լումա, ֆունտինը՝ 626 դրամ:

Օգոստոսի 4-ին հանրապետությունում գիշերը եւ երեկոյան ժամերին սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ կարկուտ: Օդի ջերմաստիճանը 3-4 աստիճանով կնվազի: Երեւանում նույնպես հնարավոր են տեղումներ: Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +19+21, ցերեկը՝ +32+34 աստիճան տաքություն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ