News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանն որոշել է այս կերպ ինքնահաստատվել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարությունների եւ տեխնոլոգիաների ռուսական կենտրոնի տնօրեն Ռուսլան Պուխովը՝ մեկնաբանելով երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը եւ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ նախաձեռնված քրեական հետապնդումը:

Պուխովը նշեց, որ Փաշինյանը պաշտոնապես սա կարող է պատճառաբանել իր նախընտրական որոշ խոստումներով, ինչն իրականությանը այնքան էլ չի համապատասխանում: «Համանման քայլեր ձեռնարկելով, փորձելով իշխանությունն իր ձեռքն ավելի ամուր վերցնել՝ Փաշինյանն ընդամենը սասանում է երկրի ներքին իրավիճակը»,- շեշետեց Պուխովը՝ հավելելով, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարի կալանավորումը ընդհանրապես նոնսենս էր:

Փորձագետի կարծիքով՝ եթե Խաչատուովի նկատմամբ իսկապես ինչ-որ պահանջներ էին առաջացել, ապա դրանք հարկ էր համաձայնեցել գոնե ռուսական կողմի հետ: Ընդ որում՝ Ռուսաստանում, ինչպես նշեց փորձագետը, նույնիսկ չգիտեն, թե որքանով են հիմնավորված գլխավոր քարտուղարին ներկայացվող պահանջները, եւ իրադարձությունների զարգացումն ընթանում է սկանդալային սցենարով: «Կարելի էր մտածել, որ Հայաստանի ներկայիս ղեկավարությունն ուղղակի քաղաքական փորձ չունի, ինչն, ի դեպ հենց այդպես է: Սակայն մենք արդեն առաջին անգամ չենք բախվում նման բանին»,- նշեց նա:

Հայկական իշխանությունների նման կարգի գործողությունները Ռուսաստանի մոտ տարակուսանք են հարուցում, ասաց Պուխովը: Սակայն, ըստ նրա, էլ ավելի մեծ տարակուսանք է հարուցում նրանց պահվածքի ձեւը:

Հիշեցնենք, որ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը եւ չհեռանալու մասին ստորագրությամբ ազատված Յուրի Խաչատուրովը մեղադրվում են 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգի տապալման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ինչո՞ւ Ռուսաստանը համաձայնեց խաղաղապահներին դուրս բերել Ղարաբաղից. «Stratfor»-ի վերլուծաբանի կարծիքը
Երկրորդ, ավելի կարևոր պատճառն է Ռուսաստանի համար՝ ցույց տալ, որ Հարավային Կովկասում նոր ռազմավարության շրջանակներում պատրաստ է հնարավորինս ցույց տալ...
Ամենաշատ