News
Լրահոս
News
Հինգշաբթի
Սեպտեմբեր 19
USD
476.22
EUR
526.22
RUB
7.39
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը


Օգոստոսի 3-ին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը մարզային հանդիպումների ծրագրով այցելել է Տավուշի մարզ, աշխատանքային հանդիպում ունեցավ ոստիկանության մարզային վարչության անձնակազմի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ոստիկանության Տավուշի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Վալերի Օսիպյանը անդրադարձել է 2018 թվականի առաջին կիսամյակում արձանագրված ցուցանիշներին։ Առանձնացնելով որոշ հանցատեսակների բացահայտումների նվազումը՝ ոստիկանության պետը բավարար գնահատեց մարզի ոստիկանության աշխատանքը՝ հաշվի առնելով, որ կիսամյակի զգալի մասում ոստիկանությունն ներգրավված է եղել քաղաքական միջոցառումներում և հասարակական կարգի ապահովման գործառույթների կատարմանը, բայց միևնույն ժամանակ ընդգծեց, որ նման ցուցանիշները տարվա 3-րդ եռամսյակում անընդունելի են։

Շեշտելով ոստիկանության յուրաքանչյուր ծառայողի անձնական պատասխանատվությունն ու դերը ոստիկանությունում ընթացող բարեփոխումների գործում՝ Վալերիյ Օսիպյանն ընդգծեց ոստիկանության հանդեպ հասարակության վստահության և հարգանքի նշանակությունը: Հատկապես կարևորեց համայնքային ոստիկանության ծառյության դերը հասարակություն-ոստիկանություն կապի ամրապնդման, փոխադարձ վստահության դաշտի ձևավորման, հանցագործությունների կանխարգելման և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ՝ դրանց բացահայտման գործում:

Ոստիկանության պետը խորհրդակցության մասնակիցներին կոնկրետ հանձնարարականներ տվեց հատկապես ուշադրությունը կենտրոնացնել ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտմանը, ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերմանը, թմրամիջոցների անօրինական շրջանառության և բնակարանային գողությունների արագ բացահայտմանը։

Վալերի Օսիպյանը անդրադառնալով վերջին օրերին ոստիկանության կողմից բացահայտված 28 տարվա վաղեմության սպանության դեպքին՝ հատուկ ցուցում տվեց ուշադրության կենտրոնում պահել նախկինում կատարված հանցագործությունները, անկախ դրանց վաղեմությունից:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի հրամանով Տավուշի մարզի մի խումբ ոստիկաններ պարգևատրվեցին ոստիկանության հերթական կոչումներով, պատվոգրերով, մեդալներով, կրծքանշաններով և հուշանվերներով։

Հաջորդ հանդիպումը Գավառ քաղաքում էր՝ Գեղարքունիքի մարզային վարչության և ենթակա ստորաբաժանումների աշխատակիցների հետ։

Կադրային սերնդափոխություն ապահովելու նպատակով մարզային վարչության ղեկավարներին հանձնարարվեց կրտսեր խմբերի ծառայողներին, որոնք ունեն համապատասխան կրթություն և մասնագիտական որակներ, ներկայացնել սպայական կոչումներ ստանալու, միջին խմբի պաշտոններ զբաղեցնելու համար։

Վալերի Օսիպյանի հրամանով խրախուսվեցին նաև ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ։

Աշխատանքային հաջորդ խորհրդակցությունը ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողների հետ էր։ Վալերի Օսիպյանը մարզի ոստիկաններից պահանջեց տարվա երրորդ եռամսյակի արդյունքներում ցուցանիշների բարելավում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների, նախկինում կատարված և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմանը։

Ոստիկանության պետը անդրադառնալով առաջիկայում սպասվող համապետական ընտրությունների կազմակերպման գործում ոստիկանության անմիջական մասնակցությանը, հստակ և վճռական դիրքորոշում հայտնեց, որ չի հանդուրժելու ընտրական կեղծարարության որևէ դրսևորում։ Վալերի Օսիպյանը ոստիկանության ծառայողներից պահանջեց զգոնություն նմանօրինակ դրսևորումների չեզոքացման նպատակով և ընդգծեց, որ այս հարցում անգործություն ցուցաբերած ոստիկանության ծառայողները պատժվելու են խստագույնս։

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության մի խումբ ծառայողներ խրախուսվեցին ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի հրամանով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայի մայրաքաղաքում հրաձգության հետեւանքով վեց մարդ է մահացել
Միջադեպի ժամանակ եւս 2 մարդ վիրավորվել է: Տուժածներից մեկն անչափահաս է…
Մեկ մարդ զոհվել, երկուսը տուժել է ԱՄՆ-ում հրաձգության ժամանակ
Լոս Անջելեսի Ուիլմինգթոն արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել...
Արարատի մարզի Նոյակերտի տարածքում ապօրինի որսի դեպք է հայտնաբերվել. որսացել են 4 հատ լոր
Ապօրինի որսի դեմ պայքարը շարունակվում է…
Վթար Գարեգին Նժդեհի հրապարակում. «Մերսեդեսը» բախվել է բետոնե պատնեշին. Կա վիրավոր
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 23 հրդեհ. այն ընդգրկել է մոտ 26.5 հա տարածք
Ներգրավելով ընդհանուր 26 մարտական հաշվարկ...
Խոշոր հրդեհ Հայթաղ գյուղում․ երեք տների տանիքներ են այրվել
Պարզվել է, որ այրվում են Հայթաղ գյուղի Մենուա փողոցի երկու տների տանիքներ․․․․
Ֆոտոռեպորտաժներ