News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի էլեկտրական ցանցերը հանցավոր անգործություն են դրսեւորում՝ հոսանքազրկումներ կատարելով Երեւանի մի շարք հասցեներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը:

«Արաբկիրի մի շարք թաղամասերում՝ Բաղրամյան փողոցի Արաբկիրի հատվածում, Գյուլբենկյան հատվածում, Քոչարի, Ավետիսյան, Գայդար հատվածում արդեն մեկ ամիս է՝ տեղի են ունենում հոսանքաջատումներ 12-ժամյա, 6-ժամյա ռեժիմով, որը թե՛ տնտեսվարողների, թե՛ քաղաքացիների մոտ հանգեցնում է չափազանց մեծ դժվարությունների: ՀԷՑ-ի թեժ գիծն ըստ էության կոլլապսի է ենթարկվում այս օրերին: Քաղաքացիները պարզապես հայտնվել են կատաստրոֆիկ իրավիճակում ամառվա այս տապին»,- ասել է պատգամավորը:

Նա նշել է, որ ՀԷՑ-ի պատասխանները նույնն են, որ տեղի է ունեցել վթար, զբաղվում են, մի քանի ժամից կվերականգնվի, դա տեւում է մի քանի ժամ եւ հաջորդ օրը նույն պատկերն է:

Քաղաքացիներից մեկն էլ կարծիք է հայտնել, որ իրենք կասկածում են, որ սա սաբոտաժի երեւույթ է, որպեսզի ժողովուրդը բացասաբար տրամադրվի նոր իշխանությունների նկատմամբ:

Հայկ Կոնջորյանը ՀԷՑ-ին կոչ է արել կարգավորել իրավիճակը, քանի որ չի կարող ամեն անգամ հոսանքի գինը բարձրանալ, իսկ սպասարկման մակարդակը՝ իջնել:

Էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճը հանգեցրելէ բաշխիչ ցանցում ընդհանուր վթարայնության 30-35% աճի. ՀԷՑ

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ