News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Սեպտեմբեր 23
USD
485.42
EUR
568.62
RUB
6.36
ME-USD
0.01
Տեսնել լրահոսը

Թուրքիան մտադիր չէ մասնակցել «Եվրատեսիլ» միջազգային երաժշտական մրցույթին: Թուրքական TRT հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Իբրահիմ Էրենը «Եվրատեսիլ»-ի մասնակցությունից հրաժարվելու պատճառներից մեկը նշել է  «կիսաշրջազգեստով մորուքավոր ավստրիացուն»: Էրենը նկատի ուներ 2014-ի մրցույթի հաղթող Կոնչիտա Վուրստին, հաղորդում է Hyurriet-ը:

«Մենք չենք պատրաստվում մասնակցել մրցույթին: Մենք պատճառներ ունենք, ներառյալ քվեարկության համակարգը: Հանրային հեռարձակող լինելով՝ մենք չենք կարող երեկոյան ժամը 9-ին ուղիղ եթերով հեռարձակել, երբ էկրանների մոտ նստած երեխաները տեսնում են մորուքավոր ավստրիացու նման մեկին», - ասաց նա:

Թուրքիան 2012-ից չի մասնակցում «Եվրատեսիլին»՝ բողոքելով քվեարկության համակարգի փոփոխությունների դեմ:

Անցյալ տարի նշվել էր, որ Թուրքիան հնարավոր է շուտով վերադառնա եվրոպական մրցույթին: Այս ենթադրությունը հերքելով՝ Էրենը եւս մեկ պատճառ էր նշել մրցույթը բոյկոտելու Թուրքիայի որոշման համար:

«Ես Եվրոպական հեռարձակող միությանն (EBU) ասացի, որ նրանք շեղվում են իրենց արժեքներից: Արդյունքում մյուս երկրները նույնպես հեռացան մրցույթից: EBU-ում նրա ղեկավարների պատճառով հոգեկան քաոս է: Եթե նրանք դա ուղղեն, մենք հնարավոր է նորից միանանք Եվրատեսիլին, - հավելել է Էրենը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել