News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հոկտեմբեր 27
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր՝ օգոստոսի 5-ին աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ՝ ծանոթանալու Սեւանա լճի հանգստյան գոտիներում եւ հանրային լողափերում իրականացվող ջրափրկարարական ստորաբաժանումների աշխատանքերին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Հրաչյա Ռոստոմյանը ծանոթացել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության N30 հատուկ ջրափրկարարական ջոկատի աշխատանքային պայմաններին ու հնարավորություններին, խնդիրներին, տեխնիկական զինվածությանը եւ գործառույթներին:

«Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանի հետ էլ նախարարը քննարկել է հանրային մի շարք լողափերում ջրափրկարարական հենակետերի ստեղծման համար անհրաժեշտ տարածքների հատկացման վերաբերյալ մի շարք հարցեր: Նա հանձնարարել է հստակ հաշվարկել եւ ներկայացնել, թե քանի ջրափրկարարական հենակետ է անհրաժեշտ՝ Սեւան քաղաքից մինչեւ Շորժա համայնք ընկած հանրային լողափերը եւ հանգստյան գոտիները սպասարկելու համար:

«Օրենքով սահմանված կարգով, անհրաժեշտության դեպքում, ԱԻ նախարարությանը պետք է տարածք հատկացվի՝ ջրափրկարարական հենակետեր ստեղծելու համար», - ընդգծել է Հրաչյա Ռոստոմյանը: 

Նախարարը եղել է նաեւ Շորժա համայնքի հանրային լողափի տարածքում, որտեղ եւս նախատեսվում է հիմնել ջրափրկարարական հենակետ՝ հաշվի առնելով լողափնյա սեզոնին այս գոտում հանգստացողների մեծաթիվ լինելու հանգամանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ