News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հրազդանցի ազատամարտիկ 46-ամյա Նվեր Սարգսյանը կնոջ, մոր եւ 3 անչափահաս երեխաների հետ ապրում է Հրազդանի Կոճոռ թաղամասում՝ կիսախարխուլ տանը: Ընտանիքի բոլոր անդամներն այսօր ունեն առողջական խնդիրներ՝ անգամ հաշմանդամություն, ինչը թույլ չի տալիս աշխատել եւ գոյատեւել:

Ընտանիքի մայրը՝ Քնարիկը, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ ամուսինն Արցախյան ազատամարտի մասնակից է եղել, մասնակցել է ինքնապաշտպանական մարտերի տարբեր շրջաններում, վիրավորվել է, սակայն բուժվել է ու էլի գնացել դիրքեր:

Ամուսնու մոտ, սակայն, նոր առողջական խնդիրներ առաջացան 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ. «Միտինգի էինք մասնակցում, մարտի 1-ի առավոտյան հարձակվեցին մեզ վրա, ես վազեցի դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, մեկ էլ մասկով մի ոստիկան հարվածեց գլխիս: Էլ ոչինչ չեմ հիշում, արթնացել եմ՝ հիվանդանոցում եմ եղել, աչքս էին վիրահատել, 14 կար են դրել: Դրա հաջորդ օրն էլի ինձ ծեծելով տարան ոստիկանություն, ասեցին՝ ցուցմունքդ փոխի, մի ասա, որ քեզ ոստիկան է ծեծել։ Մի խոսքով՝ չգրեցի: Դրանից հետո երեք ամիս բերդում եմ անցկացրել»,- պատմեց Նվերը եւ ավելացրեց, որ մարտի 1-ից հետո արդեն տասը տարի առողջական խնդիրների պատճառով չի կարողանում աշխատել եւ ընտանիքը պահել:

Նվերի կինը մինչ այդ աշխատել է Լեռնանիստի ամբուլատորիայում՝ որպես բուժքույր, սակայն մի գրչի հարվածով իրեն ազատել են աշխատանքից. «Ինձ ազատեցին, որովհետեւ քաղբանտարկյալի կին եմ: Թե մենք ինչ զրկանքներ ենք կրել մարտի 1-ից հետո, միայն մեզ է հայտնի եւ Աստծուն: Ամեն տեղ փորձել եմ աշխատանք գտնել, նույնիսկ բարձրագույն կրթություն ունեմ, բայց ոչ մի տեղ ինձ չեն ընդունել։ Էստեղ-էնտեղ հավաքարարություն եմ արել, որ էրեխեքիս ցամաք հացն ապահովեմ: Բայց ես էլ չեմ կարողանում այլեւս, որովհետեւ ունեմ հաշմանդամություն, հիմա էլ այլ առողջական խնդիրներ են ի հայտ եկել: Հիմա հետազոտվում եմ, որպեսզի բուժվեմ»,-նշեց Քնարիկը՝ հավելելով, որ երեք երեխաների մոտ էլ առողջական խնդիրներ կան՝ կապված մկանների եւ հոդերի հետ։

«Բժիշկներն ասում են՝ վիտամինի պակասից է, դրա համար երեխաներիս մոտ մկանային ցավեր կան: Հավատացեք, օրեր են եղել, որ միայն ցամաք հացով եմ էրեխեքիս պահել, ամեն ինչ արել եմ, բայց առողջությունս խեղճացնում է»,- հավելում է տիկին Քնարիկը:

Նվեր Սարգսյանի ընտանիքում այսօր ոչ ոք չի աշխատում, գոյատեւում են Քնարիկի հաշմանդամության թոշակով եւ նպաստով, որոնք չնչին են, իսկ խնդիրները՝ շատ: Ամուսինը նույնիսկ հաշմանդամության կարգ չունի: Կուտակված խնդիրների պատճառով մեծ պարտքեր ունեն ու չեն կարողանում ոտքի կանգնել: Այս ընտանիքին օգնել ցանկացողները կարող են զանգահարել 094 72 31 57 հեռախոսահամարով՝ Քնարիկին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ