News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ալաբինոյում հայաստանցի տանկիստներն անցել են կիսաեզրափակիչ փուլ:

Պաշտպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ Մերձմոսկովյան Ալաբինոյում տեղի է ունեցել հայ տանկիստների մասնակցությամբ վերջին անհատական մրցավազքը։

Մեր տանկիստները մրցել են Վիետնամի, Ղրզստանի եւ Միանմայի թիմերի հետ։ Հայկական թիմը խոցել է հնարավոր 5 թիրախներից 5-ը, իսկ վերջին անհատական մրցավազքից հետո ամփոփվել են արդյունքները։ Մեր թիմը 12 լավագույնների շարքում զբաղեցրել է 9-րդ հորիզոնականն ու անցել կիսաեզրափակիչ։

Հայ տանկիստների մասնակցությամբ փոխանցումավազքի առաջին ելույթը տեղի կունենա օգոստոսի 8-ին, իսկ մրցակիցները կլինեն Ռուսաստանը, Վենեսուելան եւ Մոնղոլիան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ