News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղաքական խորհուրդն առաջիկա օրերին կքննարկի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրսսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը։

Պետրոսյանը NEWS.am–ի հետ զրույցում հայտարարեց, որ մանդատից հրաժարվելը դեռ չի նշանակում լքել նաեւ կուսակցությունը։

«Ես միայն մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել, ինչի պիտի «Բարգավաճ Հայաստան»–ից դուրս գամ, 2006 թվականից, որոշակի ընդմիջումով, եղել եմ ԲՀԿ–ում, ես ընդմիջման ընթացքում էլ որեւէ կուսակցության դուռ չեմ թակել։ Կուսակցության ղեկավարի հետ իմ հարաբերությունները շատ լավ վիճակում են»,– ասաց պատգամավորը։ 

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը կոշտ արձագանքեց Երեւանի ավագանու ընտրություններում իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունը՝ քննադատելով նրան առաջադրելու որոշումը, որից հետո մանդատից հրաժարականի դիմում ներկայացրեց։

«Մանդատը հանձնելու պատրաստակամությունը պայմանավորված է նրանով, որովեհտեւ ինչ–որ ուժեր, անձինք փորձել են հայտարարել, թե ես աշխատում եմ այլ անձանց հետ համատեղ կամ պայամանավորված եմ, դրա համար էլ ասել եմ, որպեսզի իմ քաղաքական ղեկավարի կամ հանրության մոտ չլինի տպավորություն, որ իր թիկունքում եմ գործում, պատրաստակամ եմ Ազգային ժողովի պատգամավորի մանդատը հանձնել»,– հայտարարեց պատգամավորը՝  շեշտելով, որ եթե այլ պաշտոնի համար առաջադրվեր,միգուցե դեմ չլիներ։

«Իր անձի հետ խնդիր չունեմ, խոսքը գործնական հատկանիշին է վերաբերում, եթե իր թեկնածությունը ուրիշ պաշտոնի համար լիներ, միգուցե կողմ արտահայտվեի, դա մեր ներկուսակցական խնդիրն է, հարթված է։ Ինչպես որոշի քաղաքական ղեկավարը, դա ինձ համար կլինի ընդունելի վարքագիծ։  Պետք չի դա վերագրել իմ ու Ծառուկյանի հարաբերություններին, դա այդպես չի։ Հիմա ես իմ կարծիքն ունեմ, Երեւանի բնակիչ եմ, Երեւանի ճակատագիրը ինձ հետաքրքիր է, չեմ  ղեկավարվում նեղ կուսակցական շահերով, որ կարեւորը մեզնից լինի, ով ուզում է լինի սկզբունքով, քննադատում եմ այս մոտեցումը եւ բարձրաձայնել եմ իմ մտահոգության մասին։ Երեւանի քաղաքապետ պետք է լինի այն մարդը, որ տիրապետում է քաղաքային տնտեսության խնդիրներին: Ծառուկյանը նաեւ ինձ է արել այդ առաջարկը, ես հրաժարվել եմ, քանի որ ես ավելի շատ պետք եմ Ազգային ժողովում, քան տեղական ինքակառավարման մարմնում»։

Փոխարենը Գեւորգ  Պետրոսյանը  վստահելի թեկնածու է համարում «Ծառուկյան» խմբակցության մեկ այլ պատգամավոր Արարատ Զուրաբյանին, որը առաջադրվել է ՀՀՇ–ից։

«Նա ՏԻՄ–ում աշխատանքի փորձ ունի, դրա համար, ես կողմ եմ պրոֆեսիոնալիզմին»,– ասաց նա։

Ամեն դեպքում, եթե Նաիրա Զոհրաբյանը չընտրվի, իր մանդատից հրաժարվելու դիմումն էլ չստորագրեն, պատգամավորը խնդիր չի տեսնում Ազգային ժողովում դարձյալ միասին աշխատելու հարցում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Freedom House. ՀՀ իշխող ուժի կողմից քաղաքապետների իմփիչմենթի ձևը կասկածի տակ է դնում այս գործընթացների օրինականությունը
Կազմակերպությունն իր ամփոփման մեջ նշում է, որ նոյեմբերին Հայաստանն ընդունել է հարկաբյուջետային...
Զեկույց. 2020-ին դատարան բերված բռնության կոչերի վերաբերյալ գործերի մեծ մասը վերաբերում է ՀՀ վարչապետին
Մեղադրյալների թվում են ընդդիմադիր քաղաքական գործիչներ և սոցցանցերի ակտիվ օգտատերեր...
Եկել ենք ուղեկցելու մեքենան, վստահ չենք, որ Սամվել Վարդանյանին նորից չեն խոշտանգի ճանապարհին. Ռուբեն Մելիքյան
Երեկ ժամը 13.10-ից ես եւ իմ գործընկեր փաստաբան Վարազդատ Հարությունյանը բարձրաձայնում էինք...
«Հրապարակ». Փաշինյանը «կանաչ լույս է վառել» վայրագությունների համար
Եթե, օրինակ, ոստիկանությունն ուժային կառույց չլինի կամ ոստիկանությունն ուժ գործադրելու իրավունք...
«Ժողովուրդ». Փաշինյանը տեւական ժամանակ է խուսափում է ԱԺ ՔՊ խմբակցության հետ հանդիպումից
Փաշինյանն էլ ամեն անգամ, զբաղվածության պատճառաբանությամբ, խուսափում է փակ հանդիպումից: «Ժողովուրդ»...
«Հրապարակ». Քաղաքապետարանում բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն
Քանի որ մենք շատ միջազգային ծրագրեր ունենք, այդ թվում՝ բնապահպանական, ներդրումային, քաղաքաշինական...
Ամենաշատ