News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Անազատության մեջ գտնվող` Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին միացած պատգամավորների անունները Քոչարյանի գրասենյակը շարունակում է հույժ գաղտնի պահել հանրությունից։ 

Դեռեւս հայտնի է միայն այն, որ ստորագրողները 45 հոգի են։ Թե կոնկրետ ՀՀԿ, ՀՅԴ «Ծառուկյան» խմբակցություններից ովքեր են միացել, չի հայտարարվում։ Ուշագրավ է, որ Քոչարյանի պաշտպանությունը ստանձնած ՀՀԿ–ից եւս խուսափում են այդ ցանկը հրապարակել։ Դեռեւս հայտարարվել է միայն Աժ նախագահ Արա Բաբլոյանի, փոխխոսնակներ Արփինե Հովհաննիսյանի եւ Էդուարդ Շարմազանովի մասին։ Ի դեպ, Շարմազանովն էլ Հայաստանում չէ։ Ստորագրությանը չմիացած պատգամավորներից որոշները նույնպես չեն ցանկանում, որ իրենց անունները շեշտվեն այս պահին։ Ըստ ՀՀԿ աղբյուրների՝ չմիացողների թվում են ոչ միայն ՀՀԿ–ն լքած գործարարները, այլեւ դեռեւս ՀՀԿ–ում մնացած պատգամավորներից մի քանիսը։

ՀՀԿ–ական պատգամավոր, «Կիլիկիա» գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը NEWS.am–ի հետ զրույցում ասաց՝ չի միացել ստորագրահավաքին. «Ես Հայաստանում չեմ, ինձ չեն էլ ասել դրա մասին»։

Մեր հարցին՝ եթե տեղեկացնեին՝ կմիանա՞ր, պատասխանեց. «Եթե ասեին՝ կորոշեի կասեի, իրավիճակը լինելու դեպքում ես որոշում կայացնում, հիմա չեմ կարող որեւէ բան ասել»։

ՀՀԿ–ական մեկ այլ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը նույնպես չկա այդ ցանկում։ Նա մեզ հետ զրույցում ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում չէ։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը վստահեցրեց, թե իրենք կաշկանդված չեն այդ կապակցությամբ հանրային կարծիքով եւ խուսափելու որեւէ պատճառ չունեն:

«Ո՞վ է խուսափում, ես ստորագրել եմ ու բաց հայտարարել դրա մասին, խուսափելու բան չկա։ Հրապարակողը մենք չենք, ՀՀԿ–ից ավելի քան 40 պատգամավոր միացել է, ով եղել է երկրում, միացել է, արհեստական աժիոտաժ է ստեղծվել»,– ասաց ՀՀԿ ներկայացուցիչը։

Ռոբերտ  Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ հայտարարություն են տարածել  ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունները, «Ծառուկյան» խմբակցության առանձին պատգամավորներ այն բնութագրել են իրավական գործընթաց եւ զերծ մնացել մեկնաբանություններից։ Այս խմբակցությունից միայն պատգամավոր Վարդան Բոստանջյանն էր NEWS.am եւ Factor.am կայքերի հետ զրույցում հայտարարել, որ Քոչարյանին կալանավորելը քաղաքական հետապնդում է եւ հաջորդ օրը վայր դրեց մանդատը։ Մամուլում տեղեկություններ հրապարակվեցին, թե այդ հայտարարությունն է եղել պատճառը։ ՀՀԿ–ն խնդրահարույց է որակել հարուցված քրեական գործը, օրինականության, հատկապես՝ սահմանադրականության տեսանկյունից եւ նախաձեռնել ստորագրահավաքը, իսկ կառավարության մաս կազմող ՀՅԴ–ն հայտարարեց, որ որևէ անպատեհություն չի տեսնում, որ Դաշնակցության խորհրդարանական խմբակցության պատգամավորները միանան Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու ստորագրահավաքին:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել 2008 թվականի մարտի 1–ին սահմանադրական կարգը տապալելու համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ