News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Արտերկրում Հայաստանի Հանրապետության դեսպանատների ու հյուպատոսությունների վերաբերյալ տեղեկություններն արդեն հասանելի են Հայաստանից արտերկիր մեկնած՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների համար:

Արտերկիր ժամանելուց հետո այդ երկրի բջջային ցանցում գրանցվելուն պես՝ բաժանորդն ստանում է SMS (կարճ հաղորդագրություն) անվճար ծանուցում, որտեղ նշված է տվյալ երկրում ՀՀ դեսպանատան կամ հյուպատոսության կայքէջերն ու ԱԳՆ թեժ գծի հեռախոսահամարը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանում գործող դեռևս միակ օպերատորն է, որ մատուցում է այսպիսի ծառայություն: Ծառայությունը գործարկվել է ՀՀ Արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ և նպատակ ունի արտերկիր մեկնող ՀՀ քաղաքացիներին իրազեկել ՀՀ դիվանագիտական առաքելությունների գտնվելու վայրի և կոնտակտային տվյալների վերաբերյալ, ինչը հատկապես կարևոր է տվյալ երկրում արտակարգ իրավիճակների դեպքում արագ կապ հաստատելու տեսանկյունից։

ՎիվաՍել-ՄՏՍ-ը միջազգային ռոումինգի ծառայություններ է մատուցում աշխարհի շուրջ 200 երկրում՝ 564 ռոումինգ գործընկերների ցանցերում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia
Էներգաարդյունավետ լուծումների ներդրում...
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Վերապատրաստման ծրագրի ավարտին թիմերին կներկայացվի իրական բիզնես խնդիր, որը պետք է լուծել...
ԲՏԱ նախարարն այցելել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց», ներկայացրել նորանշանակ գլխավոր տնօրենին
Հաջողություն եմ մաղթել նորանշանակ տնօրենին և վստահությունս հայտնել, որ...
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում լրջագույն արդիականացման աշխատանքներ է իրականացնելու...
Ucom-ը հանդես է եկել նոր փաթեթի առաջարկով
Այս ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է բաժանորդագրվել մինչև 2024 թ․ մայիսի 31-ը ներառյալ...
Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է (ֆոտո)
Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության...
Ամենաշատ