News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայում ուժեղ երկրաշարժի հետեւանքով զոհերի թիվն աճել է մինչեւ 98-ի, ավելի քան 200 հոգի էլ վիրավորվել է։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է Տարերային աղետների կանխարգելման հարցերով գործակալության պաշտոնական ներկայացուցիչ Սուտոպո Նուգրոհոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

Նրա խսքով՝ զոհերի մեծամասնությունը Լոմբոկ կղզում է եղել, որի հյուսիսային հատվածում գտնվել է ցնցումների էպիկենտրոնը։ Երկու զոհերի դիերն էլ հայտնաբերվել են հարեւան Բալի կղզում, որը մեծ ժողովրդականություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում։ Պաշտոնյան նաեւ նշել է, որ տվյալ պահին զոհերի թվում արտասահմանցիներ չկան։

Բացի այդ, իշխանությունները շարունակում են տարհանել արտասահմանցիներին Լոմբոկից, ինչպես նաեւ հարեւան ոչ մեծ կղզիներից. «Խոսքը 2.7 հազար զբոաշրջիկների մասին է, որոնց արդեն տեղափոխել են անվտանգ վայրեր»,–ասել է Նուգրոհոն։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ