News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտն այս տարի օտարերկրյա գործընկերների հետ միասին շարունակել է երկու խոշոր նախագծերի՝ Կոտայքի սարահարթի եւ Հայաստանի Վայոց ձորի մարզի ուսումնասիրությունները: Այս մասին հայտարարել է օգոստոսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը:

Նրա խոսքով՝ այս երկու խոշոր նախագծերն իրականացվում են իտալացի եւ ամերիկացի հնագետների հետ միասին: «Եղեգնաձորում մենք նախկինում անհայտ մի շարք ամրոցներ ենք հայտնաբերել, որոնք պատկերացում են ստեղծում 2-րդ հազարամյակի ժամանակաշրջանի՝ մ.թ.ա. 1-ին հազարամյակի առաջին կեսի մասին:

Այս ամրոցների մեծ մասը նաեւ Վանի (Ուրարտական թագավորություն) թագավորության շերտեր ունի եւ նոր գիտելիքներ է տալիս այդ ժամանակի բարձրաստիճան անձերի եւ հասարակ մարդկանց կենցաղի մասին», - ասաց նա:

Մասնագետի խոսքով՝ այս տարի ժայռային հուշարձանների վերաբերյալ հատուկ ուսումնասիրություններ են անցկացվել, որոնք հիմնականում ծիսական են, եւ նրանց մեծ մասը եւս պատկանում է Վանի թագավորության ժամանակաշրջանին:

«Արեւմտյան Հայաստանում մեծ թվով նմանատիպ հուշարձաններ են հայտնաբերվել եւ ուսումնասիրվել, սակայն Հայաստանում այս աշխատանքը նոր է սկսվում», - ասաց նա՝ հավելելով, որ աշխատանքներն ընթանում են երկու ճակատով: Նախ, գրանցվում են նոր հուշարձանները, որպեսզի հետո ներառվեն Մշակույթի նախարարության պահպանվող օբյեկտների ցանկում:

Երկրորդը, մեծ քանակությամբ նյութ է հավաքվել, որը հարկավոր է ուսումնասիրել, վերլուծության ենթարկել՝ հասկանալու համար, թե ինչպիսին է եղել հասարակության կառուցվածքն այդ հուշարձանների գոյության տարբեր ժամանակաշրջաններում, ինչ փոփոխություններ են տեղի ունեցել հասարակության տնտեսական եւ սոցիալական կյանքում, եւ վերականգնել այդ ժամանակների էվոլյուցիոն պատկերը:

Միջերկրածովյան եւ Արեւելքի երկրների ուսումնասիրման միջազգային ասոցիացիայի գիտաշխատող Ռոբերտո Դանը պատմեց, որ իտալական կողմը հայկական հնագետների հետ համատեղ 2013 թվականից ուսումնասիրություններ է անցկացնում Կոտայքում, իսկ 2016 թվականից՝ Վայոց Ձորում: Նա հավելեց, որ այս տարածքները ուսումնասիրվում են, քանի որ ուրարտական շատ հուշարձաններ են պարունակում:

Ռոբերտո Դանը հիշեցրեց, որ Կոտայքում հայտնաբերվել էր Սոլակ 1 ամրոցը, որը թվագրվում է մ.թ.ա. 8-րդ դարով եւ միակ ուրարտական հուշարձանն է այս տարածաշրջանում: Նա հավելեց, որ գիտնականների ծրագրերում է այս ամրոցի վերականգնումն ու այդ տարածքում հնագիտական պարկի ստեղծումը:

Ինչ վերաբերում է Վայոց ձորին, ապա այս տարածաշրջանում իտալացի մասնագետը երկու նոր հուշարձան առանձնացրեց՝ Քեշք ամրոցը եւ «Էլփին» համալիրը, որը ծիսական նշանակություն ունի:

«Մենք Բորիս Գասպարյանի հետ միասին սկսել ենք ուսումնասիրել ժայռային կառույցները: Մենք քիչ բան գիտենք այդ կառույցների մասին Հայաստանում, իսկ Թուրքիայում եւ Իրանում դրանք լավ ուսումնասիրված են»,- պատմեց իտալացի փորձագետը:

Հնագետը, «Վայոց Ձոր» նախագծի ղեկավար Բորիս Գասպարյանը նշեց, որ Վայոց Ձորի մարզը 2007-ին ուսումնասիրությունների մեկնարկից ի վեր չի դադարում զարմացնել իր գտածոներով: Մասնավորապես, այս տարի գիտնականները Արենի 2 քարանձավում, հնարավոր է, հնագույն մարդու հետքեր են գտել:

Մասնագետի կարծիքով՝ չկա այդպիսի մի պատմական շրջան, որը ներկայացված չէ այս տարածաշրջանում: Բացի այդ, հնագիտական հուշարձաններն այստեղ լանդշաֆտի հետ մի ամբողջություն են ներկայացնում, եւ դրանք հարկավոր է դիտարկել հենց այս համատեքստում՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը զբոսաշրջությունն առաջնահերթ ուղղություն է հայտարարել:

«Այս լանդշաֆտն ու այս հուշարձանները բաժանել չի կարելի, այս ամենը մի ամբողջություն է: Դու տեսնում ես ամրոցը, որի շուրջը բնակավայրեր են, իսկ դրա շուրջը՝ ծիսական աշխարհով տարածք, ժայռային գերեզմանատուն, խաղողի այգիներ, ջրային ուղիներ, այս ամենը մեկ ամբողջություն է կազմում»,- ասաց նա` հավելելով. «Մենք բազմաֆունկցիոնալ մոտեցում ենք առաջարկում. պեղումներ, հուշարձանի ուսումնասիրություն, պահպանություն եւ տուրիզմը, որպեսզի փակ ցիկլ լինի, այլ ոչ թե՝ պարզապես պեղումներ, թողեցինք ու գնացիք»:

Հնագետ Արթուր Պետրոսյանը պատմեց, որ այս տարի Արենի 2 քարանձավում պեղումների ժամանակ այծի գլուխ է հայտնաբերվել, կողքին՝ ոսկրից պատրաստված դանակ: Հայտնաբերվել են նաեւ մարդկային ոսկորներ, որոնք թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով:

Մասնագետը նաեւ նշեց, որ պեղումների ժամանակ նրանք փորձում են հնարավորինս ներգրավել համայնքի բնակիչներին եւ մշտապես տեղեկացնել նրանց, թե ինչ հուշարձան է ուսումնասիրվում համայնքում: Եվ այս աշխատանքն արդեն պտուղներ է տալիս. մասնավորապես, Սոլակ գյուղի Մշակույթի տունը վերջերս դպրոցականների համար արշավ էր կազմակերպել դեպի հնագիտական վայր:

Պավել Ավետիսյանը հավելեց, որ բացի պեղումների գործընթացին համայնքի ներգրավվումից, շատ կարեւոր է համայնքների դերը հուշարձանների պահպանության եւ տուրիզմի զարգացման գործում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քարահունջին պաշտպանություն եւ խնամքի կարիք ունի հասարակության եւ պետության կողմից․ գիտնական
Քարահունջի մոտ 4 հազար տարվա պատմություն ունի, եւ այս փուլում ծագում է այս պատմական հուշարձանն ապագա սերունդների համար պահելու հարցը․․․
Ի՞նչ է հաջողվել պեղել Արտանիշում. հայ հնագետները՝ հայտնաբերված հնագույն գերեզմանների մասին
Հնագետի խոսքով՝ այդ շրջանում առաջին անգամ են նման հետազոտություններ եւ պեղուներ անցկացվում...
Օձաբերդում հայտնաբերվել է Երկաթի դարաշրջանի ամրոցաշինության ֆենոմենալ շինարարական ավանդույթ. հնագետ
կատարված բացահայտումները հիմք են տալիս՝ շարունակելու պեղումները Օձաբերդում հետագա տարիների ընթացքում, ավելի մեծ ծավալներով...
Գետահովիտ 2 հնագույն քարանձավում պեղումները շարունակվում են Սիրիայից մասնագետի մասնակցությամբ
Հետագա տարիներին քարանձավի ուսումնասիրությունը շարունակվել է, եւ 2014-ին կատարված շերտագիտական շուրֆը բացահայտել է քարայրի...
Տիգրանակերտը համաքաղաքակրթական նշանակություն ունի. հնագետը ներկայացրեց վերջին պեղումների արդյունքները
Տիգրանակերտի հայկական գրերը միանշանակ վկայում են այն մասին, որ այս տարածքը ոչ թե պարզապես հայկական է եղել, այն լուրջ ավանդ է ունեցել հայկական գրի տարածման մեջ…
Այստեղով է անցել Մեծ Մետաքսի ճանապարհը. հնագետը՝ Աղձքում (ֆոտո)
Այստեղ գտնվել է հին շատ թանկարժեք չինական հախճապակի, որն իրենց ունենալ կարող էին թույլ տալ միայն թագավորական տները…
Ամենաշատ