News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է ընթացիկ տարվա հուլիսին սպառողական գների ինդեքսների վերաբերյալ համառոտ տեղեկատվությունը: Կախված համեմատության համար հիմքի ընտրությունից՝ գների դինամիկան տարբեր ուղղվածություն ունի:

Այսպես՝ եթե համեմատենք անցյալ տարվա դեկտեմբերի հետ, ապա հուլիսին գրանցվել է դեֆլյացիա (1,7 տոկոս՝ մինուս նշանով): Իսկ եթե հուլիսյան գները համեմատեք անցյալ տարվա նույն ամսվա հետ, ապա տարեկան ինֆլյացիան կստացվի «եվրաստանդարտների» մակարդակում (2,3 տոկոս): 

Ըստ պաշտոնական տվյալների դատելու դեպքում սննդամթերքի գները գործնականում նախկին մակարդակին են մնացել: Տարեկան այս ապրանքները միջինը թանկացել են «միայն» 0,9 տոկոսով: Նշենք, որ միջին ամսական նվազագույն աշխատավարձը տարեկան հաշվարկով հունիսին աճել է խորհրդանշական 1,3 տոկոսով, իսկ միջին կենսաթոշակը մնացել է նախկին մակարդակում

Բնակչության սպառողական ծախսերի ընդհանուր գումարում սննդամթերքի տեսակարար կշիռը (ոչ ալկոհոլային խմիչքների հետ) հասնում է 41 տոկոսի: Սա միջինում: Հասկանալի է, որ «միայն աշխատավարձով» ապրող շարքային վարձու աշխատողների եւ բնակչության եկամտի ցածր մակարդակով այլ շերտերի ծախսերի գումարում սնունդի բաժինը զգալիորեն մեծ է վերեւում նշված ցուցանիշից: Բնակչության այս խմբի եկամուտների ցածր մակարդակը (իրական աճի բացակայությամբ) ինչ-որ չափով զսպում է սննդամթերքի գնաճը:   

ԵՏՄ առանձին երկրներում հուլիսին պատկերը հետեւյալն է: Ռուսաստանում նույնպես տարեկան ինֆլյացիան համեմատաբար ցածր մակարդակում էր՝ 2,5 տոկոս, Ղազախստանում մի փոքր բարձր էր՝ 5,9 տոկոս:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ