News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

1967 թվականին Պիտեր Սավո անունով մի մարդ հայտարարեց, որ Նիկոլ Թեսլայի զարմիկն է եւ որ իր քեռին 1931 թվականին իրեն ցույց է տվել Pierce-Arrow ընկերության ավտոմեքենայի՝ էլեկտրամոբիլի վերափոխած մոդելը: Որեւէ ապացույց չկա, որ նման  ավտոմեքենա գոյություն է ունեցել: Փիթեր Սավոն Թեսլայի զարմիկը չէր: Այս պատմության հեգնանքն այն է, որ Tesla-ի, ինչպես նաեւ այլ ընկերությունների էլեկտրամոբիլներն այժմ զբաղեցնում են գլոբալ ավտոմոբիլային շուկան եւ դա անում են լուրջ եւ երկարաժամկետ:

Փոքրիկ պատմական ակնարկ. 1828 թվականին հունգարացի ֆիզիկոս Անյոշ Յեդլիկը տեղաշարժման միջոց էր կառուցել, որի վրա տեղադրել էր իր ստեղծած փոքր էլեկտրական շարժիչը՝ այդպիսով ստեղծելով պատմության մեջ առաջին էլեկտրական ավտոմեքենան: 19-րդ դարի վերջին Լոնդոնում էլեկտրամոբիլ տաքսիներ էին շրջում, որոնք ստացել էին  իրենց ձայնի համար «Կոլիբրի» մականունը: 20-րդ դարի սկզբին նոր, որակով եւ ավելի երկար ավտոճանապարհների ի հայտ գալու հետ մեկտեղ էկեկտրամոբիլները կորցրեցին իրենց կիրառելիությունը՝ 24-32 կմ/ժ ցածր արագության եւ այն կարճ հեռավորության պատճառով, որն անցնում էին՝ 50-65 կմ.

Ներքին այրման շարժիչի գրեթե մեկ դար տեւած գերիշխանությունից հետո 21-րդ դարի սկզբին էլեկտրական շարժիչների նկատմամբ հետաքրքրությունը կրկին մեծացավ: Դրանում մեծ դեր խաղաց CO2-ի արտանետումների հետ կապված վատթարացող բնապահպանական իրավիճակը:

Այսօր Tesla ընկերությունը եւ շատ ուրիշներ էլեկտրամոբիլների տարբեր մոդելներ են մշակում, որոնք հասանելի են լայն զանգվածների համար՝ ինչպես գների, այնպես էլ տեխնիկական առումով:

Միջինում, այդպիսի ավտոմեքենաների մարտկոցները բավարար են 400 կմ հաղթահարելու համար, եւ մարտկոցը լիցքավորել կարելի է հենց ձեր ավտոտնակում 9.5 ժամում կամ 45 րոպեում՝ հատուկ կայաններում: Արագության առումով եւս ամեն ինչ կարգին է: Օրինակ՝ Tesla Model 3-ի դեպքում. Standart մոդելի առավելագույն արագությունը 210 կմ/ժ է, իսկ Long Range-ինը՝  250 կմ/ժ:

Եկեք համեմատենք ամենապոպուլյար մարդատար ավտոմեքենանրը եւ միջին դասի էլեկտրամոբիլները՝ հասկանալու համար, թե նրանցից որն է ավելի տնտեսող:

Միջին դասի  ամենապոպուլյար ավտոմեքենան Toyota Corolla-ն է: Սա 2017-րդ տարվա տվյալներն են: Նույն կատեգորիայի էլեկտրամոբիլներից դա Tesla Model X-ն է:

Եկեք նայենք այս ավտոմեքենաների տեխնիկական բնութագրերին: Միջինում 20 հազար դոլար արժողությամբ տասնմեկերորդ սերնդի (E170)  Toyota Corolla  ճապոնական ավտոմեքենան բենզինով աշխատող ամենաօպտիմալներից մեկն է: 55 լիտր տարողությամբ բաքով եւ 1.6 լ շարժիչով ավտոմեքենային բավարար է մեկ լիցքավորումը՝ 870 կմ հեռավորություն անցնելու եւ դրա համար 25850 դրամ ծախսելու համար:

Tesla Model X 70D-ի արժեքը 81000 դոլար է: Շարունակե՞մ: Լավ: 70D մարտկոցի մեկ լիցքավորումը բավարար է 350 կմ անցնելու համար: Իսկ նման մարտկոցի լիարժեք լիցքավորման արժեքը կախված է էլեկտրականության սակագնից: Թեեւ այստեղ էլ խնդիրը գումարը չէ, այլ՝ ժամանակը: Մեկ լիցքավորումը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ 12 ժամ՝ կախված մարտկոցի վիճակից եւ այն հեռավորությունից, որը դուք պատրաստվում եք հաղթահարել: Սակայն եթե խոսել փողի մասին, ապա վերցնում ենք 45 դրամը՝ 1 կՎ/ժ-ի համար եւ մտքում պահում ենք գիշերային 35 դրամը՝ 1 կՎ/ժ-ի համար, 70-ը բազմապատկում ենք 45-ով եւ ստանում ենք 3150 դրամ լիարժեք լիցքավորման համար:

Նույնիսկ մեքենաների գնի եւ տեղաշարժման համար ծախսերի նման տարբերության դեպքում դժվար է միանշանակ ընտրություն կատարել որեւէ մոդելի օգտին: Հայկական իրողության մեջ էլեկտրամոբիլներ մոտ ապագայում չեն հայտնվ՝ ավտոմեքենայի բարձր արժեքի եւ այն պատճառով, որ երկրում չկան մեծ քանակությամբ էլեկտրամոբիլներ լիցքավորելու համար բավարար հզորություններ: Դա ենթակառուցվածք է պահանջում, որը դեռ չկա: Բենզինով աշխատող ավտոմեքենաների առումով եւս ամեն ինչ միանշանակ չէ, քանի որ դրանք այդքան էլ շատ չեն:

Հայաստանում հեղուկ գազ են նախընտրում են, որն ավելի ժան է եւ էկոլոգիապես ավելի մաքուր է, քան բենզինը: Գազի 40 կիլոգրամանոց բալոնի լիցքավորումը կայանում տեւում է 15-20 րոպե եւ գինն այդքան էլ բարձր չէ. 1 մ³-ի համար 190 դրամի եւ նույն 1.6 լ շարժիչի դեպքում լիարժեք լիցքավորումը կբավարարի 400 կմ-ի համար եւ կարժենա 7600 դրամ:

Վաղ թե ուշ ստիպված կլինենք հրաժեշտ տալ բենզինին, եւ այդ գործընթացն արդեն սկսվել է: Ընտրությունը կատարվում է այլընտրանքային վառելիքի եւ էլեկտրաէներգիայի օգտին, սակայն գործընթացը դանդաղ է ընթանում, քանի որ նավթային ընկերությունները չեն պատրաստվում այդքան հեշտ հանձնվել:

Բացի այդ, ինչպես ես նշեցի, կան ինչպես ենթակառուցվածքի, այնպես էլ էներգիայի հետ կապված խնդիրներ: Էներգետիկ ճգնաժամը գլոբալ մասշտաբով արդեն իսկ իրեն զգացնել է տալիս, ուստի, մինչեւ էլեկտրամոբիլներին անցնելը պետք է լուծել այս ճգնաժամը: Իսկ մինչ այդ կա ընտրություն՝ բենզինի, գազի, էլեկտրականության, կենսավառելիքի կամ ինչ-որ այլ բանի տեսքով. ինչպես մի հայտնի երգում ասվում է. «Մտածեք ինքներդ, որոշեք ինքներդ»:

Հրայր Դալլաքյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ