Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարգադրել է Հալեպի կրթական հաստատություններից մեկը անվանել հայ զինվորի Գրիգոր Աշնաքելյանի անունով: Այս մասին հայտնում են Facebook սոցիալական ցանցի օգտատատերերը:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը եւ առաջին տիկին Ասմա Ասադն այցելել են սիրիական բանակի զոհված հայ զինվոր Գրիգոր Աշնաքելյանի ընտանիքին: Պետության ղեկավարը կարգադրել է իշխանություններին Հալեպի դպրոցներից մեկն անվանել հայ հերոսի պատվին:
Նշենք, որ Սիրիայում արյունալի իրադարձություններից առաջ մոտ 60-70 հազար հայ էր ապրում: Նրանց կեսից ավելին ապրում էր Հալեպում, իսկ մյուս կեսը ցրված էր Լաթաքիայում, Հոմսում, Կամիշլիում, Հասակեում, Յակուբիեում, Ռաքքայում, Քեսաբում եւ, իհարկե՝ մայրաքաղաք Դամասկոսում: