News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի՝ մանդատից հրաժարվելու դիմումը խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը չի ընդունել։ Այս մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել է այսօր՝ օգոստոսի 7-ին, հրավիրած նիստում։

Հիշեցնենք, որ Գեւորգ Պետրոսյանը մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել իր գործընկեր Նաիրա Զոհրաբյանին կոշտ քննադատելուց հետո։ Պետորսյանն իր դժգոհությունն էր հայտնել Երեւանի ավագանու ընտրություններում Նաիրա Զոհրաբյանի թեկնածությունն առաջադրելու կապակցությամբ, ինչի մասին գրառել էր ֆեյսբուքում։ Նրա գրառումից հետո տեղեկություններ եղան, որ Գեւորգ Պետրոսյանն ական է խմբակցությունում եւ համագործակցելու է այլ քաղաքական ուժերի հետ, ինչից հետո վերջինս մանդատից հրաժարվելու դիմում էր ներկայացրել խմբակցության ղեկավարին՝ ապացույց այն բանի, որ նման մտայնություն չունի եւ իր անձնական դիրքորոշումն է հայտնել։ 

«Ես ձեզ, որպես իմ գործընկերներ, ուզում եմ հարցնեմ՝ որեւիցե մեկը կարա՞ մտածի, որ Գեւորգը կարա ծախված լինի, ական լինի, պատվեր կատարի»,– պատգամավորներին հարցրել է Գագիկ  Ծառուկյանը, ինչին բացասաբար են պատասխանել նրանք։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միացեք անհնզանդության ակցիաներին». Քաղաքացիները փողոցներ են փակում Երեւանում եւ մարզերում
Դուք ասում եք՝ աշխատանքի ենք գնում: Վաղը այդ աշխատանքը չեք…
Երեկ մոտ 120-130 հազար մարդ կար հրապարակում, եթե ոչ ավել. Բագրատ Սրբազան
Գործընթացն այնպիսին է, որ եւ ճնշում պետք է լինեն, եւ թելադրանք լինի, եւ…
ԵՊՀ-ում դասադուլ է․ ԵՊՀ ուսանողական խորհուրդը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը
Ուսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը...
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ. դեռ համաձայնություն չկա. Բագրատ Սրբազան
Ի վերջո, համաձայնություն կգոյանա, թե ով կլինի, որ անձի շուրջ կգոյանա...
Դասադուլն ավանդական և թույլատրելի կոլեկտիվ բողոքի գործողություն է, որը պաշտպանված է Սահմանադրությամբ. Ռուբեն Մելիքյան
Մենք հայտարարում ենք, որ անվճար իրավաբանական օգնություն կտրամադրենք բոլոր այն ուսանողներին, որոնց...
Խաղաղ անհնազանդության ակցիաներ Երեւանում (ուղիղ)
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանը հայտարարել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ