News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Մենք այժմ քննարկումների փուլում ենք «Լույս» հիմնադրամին համարժեք որեւէ կառույց ստեղծելու կամ «Իմ քայլը» հիմնադրամի շրջանակներում շարունակելու համար։  Այս մասին այսօր՝ օգոստոսի 7-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ վարչապետի տիկին Անա Հակոբյանը։

«Իհարկե, պարզ է, որ «Լույս» հիմնադրամի նույնությամբ չի լինի, ինչ–որ բաներ կփոխվեն, մենք ուսումնասիրությունների արդյունքում կգանք այն եզրակացության, որը լավագույնը կլինի մեզ համար, հաշվի կառնվեն այն մասնագիտությունները, որոնք անհրաժեշտ են պետությանը»,–նշեց նա։

Անդրադառնալով «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցման հարցում սաբոտաժի տարրերին՝ Աննա Հակոբյանը շեշտեց՝ հնարավոր չի սաբոտաժի տարրեր չգտնել, սակայն մյուս կողմից այն մեթոդաբանությամբ, որով հիմնադրամը աշխատել էր, այլեւս հնարավոր չէր նոր իրողության պայմաններում աշխատել. ««Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցումն ինչ–որ առումով պարտադրված էր, որովհետեւ դժվար էր պատկերացնել, որ այդ հիմնադրամի կառավարիչները կարողանային արագ հարմարվել եւ նոր իրողություններում լուծումներ գտնեին»։

Աննա Հակոբյանը կասկածի տակ դրեց հիմնադրամի ֆինանսական միջոցների ստացման մեթոդները, դրանց արդար ճանապարհով հայթհայթումը։

Նա կարեւորեց ուսումնարության ավարտից հետո հայրենիք վերադարձի հարցը, ինչպես նաեւ, ըստ օրենքի, բանակում ծառայելը։

Նա նշեց, որ մինչեւ նոյեմբերի վերջ կամ դեկտեմբերի սկիզբ  այդ հարցով հայտարարությամբ հանդես կգան, որ ուսանողները հասկանան անելիքները, ապա նաեւ չբացառեց որ այն 18 ուսանողին, որ օգնել են այս տարի, կշարունակեն աջակցել նաեւ հետագայում։

«Մենք սկսել ենք քննարկում AGBU-ի հետ, ինչպես նաեւ շատ այլ շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ կանցկացնենք, որպեսզի հասկանանք՝ ինչպես պետք է այս հարցը հիմնավոր լուծում ստանա»,-նշեց նարչապետի տիկինը։

Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը մայիսի 10-ին հայտարարել էր իր եւ հիմնադրամի աշխատակազմի գործունեության դադարեցման մասին: «Ցանկանում եմ վստահեցնել «Լույսի»՝ ուսումը շարունակող կրթաթոշակառուներին եւ 2018-2019 ուստարվա համար արդեն դիմած, կրթաթոշակի ծրագրի պայմաններին բավարարող երիտասարդներին, որ նրանց այս տարի եւս կշնորհվի կրթաթոշակ»,- ասված էր բաց նամակում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ